Լրահոս

2022-01-29
  • Img default alt hy
    Հայաստան
    Պատերազմում զոհված սևքարցիների հիշատակին նվիրված հուշակոթողներ են բացվել
    Այսօր՝ հունվարի 29-ին, Սեւքար բնակավայրում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սեւքարցիների հիշատակին նվիրված հուշակոթողների բացման արարողությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է տղաների կյանքն ու մարտական ուղին: Հուշակոթողների բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-- կապի և ԱԿՀ վարչության պետ գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը, Բանակային 3-րդ կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սեւքարցիներն են՝ ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյան, փոխգնդապետ Արթուր Հովսեփյան, Սամվել Սահակյան, Արտակ Խեմչյան:
    17:49
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վատիկանում Լիբանանի դեսպանն այցելել է Արամ Ա կաթողիկոսին
    Վատիկանում Լիբանանի դեսպանն այցելել է Արամ Ա կաթողիկոսին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Այս առաւօտ՝ Շաբաթ, 29 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի մօտ Լիբանանի դեսպան դոկտ. Ֆարիտ Էլ Խազէն: Դեսպանը Նորին Սրբութեան պարզեց Վատիկանի կատարած աշխատանքները Լիբանանի գծով, յատկապէս 1 Յուլիս 2021-ին Վատիկանի մէջ կայացած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու հանդիպումէն ետք: Հանդիպման ընթացքին քննարկումի նիւթ դարձան Լիբանանի ներկայ կացութեան առնչուած շարք մը հարցեր: Յայտնենք, որ յառաջիկայ օրերուն Վատիկանի արտաքին գործոց նախարար քարտինալ Գալակար պիտի այցելէ Լիբանան»,- նշված է հաղորդագրությունում:
    17:37
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ-ում ԱՄՆ և ՌԴ դեսպանատները․ «Առավոտ»
    Իրավապահները փնտրում են դեսպանատները պայթեցնելու սպառնալիք հնչեցրած քաղաքացուն: «Aravot.am»-ի տեղեկություններով, ոստիկանություն է զանգահարել անհայտ մի քաղաքացի, որը հայտնել է, որ գնում է ԱՄՆ և ՌԴ դեսպանատներ՝ սպառնալով, որ պայթեցնելու է դրանք: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Քաղաքացին ներկայացել է Սարմենի փողոցի 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ: Սակայն երբ իրավապահները գնացել են այդ հասցեով, դուռը փակ է եղել: Ոստիկանները պարզել են, որ նշված ահազանգը կատարել է Ե. Պետրոսյանը: Դեպքի առիթով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ըստ «Առավոտ»-ի աղբյուրի՝ այժմ իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ Ե. Պետրոսյանին հայտնաբերելու համար:
    17:27
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3 զինծառայող հայտնաբերվել է և տեղափոխվել զինվորական հոսպիտալ
    Արցախի Քարվաճառի հատվածում (Շահումյանի շրջան), որը 44–օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցի զինծառայող է կորել։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` Ալ լճի շրջանում ձնաբքի պատճառով 4 զինծառայող շեղվել են ճանապարհից և մոլորվել: Նրանց սկսել են փնտրել, արդյունքում 3 զինծառայող հայտնաբերվել են և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Ավագ լեյտենանտ Ֆուդա Բագիրովը դեռ չի հայտնաբերվել, որոնումները շարունակվում են:
    17:23
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուկրաինական խնդրում կա մեկ այլ շահառու՝ Թուրքիան, որտեղ հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաև թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ․ քաղաքագետ
    «Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաև թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում»,- գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Պատահական չէ, որ ուկրաինական ճգնաժամի հետ, միաժամանակ, առաջ եկավ նաև գերմանական խնդիրը։ ՆԱՏՕ-ի ստեղծման գլխավոր նպատակը ժամանակին մի ամերիկացի գեներալ է ձևակերպել՝ «Ամերիկան Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ, Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս»։ Եվրոպային քաղաքական ինքնուրույնությունից զրկելու համար պետք է, որ Եվրոպան ունենա արտաքին սպառնալիք, որը պաշտպանելու համար ԱՄՆ-ն պետք է նրան պինդ գրկի՝ նաև ռազմական բազաներով։ Ուկրաինայի միջոցով սպառնալիքը «թարմացվում» է, այն էլ Գերմանիայում ու Ֆրանսիայում թափ հավաքած սուվերենության վերականգնման շարժումների ֆոնին։ Ուկրաինայի դեպքերի նպատակը Եվրոպան է, ոչ թե ռուսական վտանգի դեմն առնելը։ Ռուսաստանը Ամերիկայի համար որևէ խնդիր չի ներկայացնում' բացարձակապես։ Հենց այս պատճառով, միաժամանակ, առաջացավ Գերմանիայի խնդիրը. ինչո՞ւ է Գերմանիան իրեն պասիվ պահում ուկրաինական հիստերիայում։ Պատասխանը պարզ է, Գերմանիայում հասկանում են, որ իրական թիրախն իրենք են, իսկ Ռուսաստանը դրա համար օգտագործվող գործիք է։ Սակայն ուկրաինական խնդրում կա մեկ այլ շահառու, դա Թուրքիան է։ Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաև թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում։ Թուրքիան, ի տարբերություն Եվրոպայի, որին ԱՄՆ-ն «պաշտպանում» է, հարձակողական «զինատեսակ» է։ Առավել ևս, որ Արցախի «պատը» հաջողությամբ քանդել են միասնական ջանքերով»,- գրել է Դանիելյանը։
    17:21
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կայցելեն Ուկրաինա
    Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Գերմանիայի իր գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ, փետրվարի 7-ից 8-ը կայցելի Ուկրաինա։ «Պատրաստվում են փետրվարի 7-ից 8-ը այցելել Ուկրաինա՝ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ», Twitter-ում գրել է Լը Դրիանը։ Նա նշել է նաև, որ այսօր Ուկրաինայի իր գործընկեր Դմիտրի Կուլեբային Ֆրանսիայի և Գերմանիայի անունից լիակատար աջակցություն է հայտնել։
    17:07
    29.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանում բախվել են տրոլեյբուսն ու բեռնատարը. կա մեկ վիրավոր
    Բարեկամության էստակադայի տակ բախվել են 9-րդ համարի տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը: Բեռնատարը կողաշրջվել է, կա մեկ վիրավոր:
    17:05
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ
    ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Անցկացվել են հանդիսավոր տողաններ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող եկեղեցիներում ու մատուռներում և «Եռաբլուր» զիվորական պանթեոնում կատարվել են մոմավառության արարողություններ։ Զինծառայողները «Եռաբլուրում» և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Կազմակերպված միջոցառումներին մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, զինծառայողների հարազատներ։
    16:54
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոնալդուն սիրելիի 28-ամյակի կապակցությամբ նրա դեմքը երևացրել է աշխարհի ամենաբարձր շինության վրա (լուսանկարներ)
    Ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն քաղաքացիական կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի 28-ամյակի կապակցությամբ ուշագրավ լազերային շոուի օգնությամբ սիրելի դեմքը երևացրել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Դուբայի Բուրջ Խլաիֆայի վրա: Ինչպես գրում է Daily Mail-ը, հոբելյարին անչափ տպավորել է այս անակնկալը, ինչի կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել սիրելիին: «Այս հուզիչ օրն այսպիսի ավարտ ունեցավ։ Ես անխոս եմ: Շնորհակալություն, շնորհակալություն և շնորհակալություն Կրիշտիանո: Դու չես կարող ինձ ամեն օր ավելի երջանիկ դարձնել»,-նշել է Ռոդրիգեսը: Աղբյուրը մանրամասնում է, որ Ռոդրիգեսի մի քանի լուսանկար հայտնվել է աշտարակի վրա, որին գրվել է «Ծնունդդ շնորհավո՛ր, Ջե՛ո»: Զույգն ունի մեկ համատեղ դուստր, և պատրաստվում է զույգ երեխաների լույս աշխարհ գալուն:
    16:48
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել
    Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել ավագ լեյտենանտ Բագիր Ֆուադ Ալլահվերդիին, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆին, շարքայիններ Հուսեյնով Մաշալլահ Ռովշանին և Քարիմով Յասին Յավերին հայտնաբերելու ուղղությամբ: Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 29-ի առավոտյան հայտնաբերվել են կրտսեր սերժանտն ու շարքայինները: Նրանց տեղափոխել են Քարվաճառի զինվորական հոսպիտալ։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում ավագ լեյտենանտի հայտնաբերման ուղղությամբ:
    16:42
    29.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը հանձնարարել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ներառել
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատեսել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ներառումը, այդ թվում՝ հունվարի 27-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: «Ռուսաստանի Կրթության նախարարությանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով նախատեսել օրացուցային ծրագրում նացիստների լողմից ժողովուրդների ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված օրերի ներառումը՝ դաստիարակչական աշխատանքի առումով, այդ թվում հունվարի 27-ը՝ Հոլոքոստի ոգեկոչման միջազգային օրը՝ որպես Կարմիր բանակի կողմից «Օսվենցիմ» ֆաշիստական ճամբարի բանտարկյալների ազատագրման օր»,- ասվում է հանձնարարականում:
    16:39
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում կնոջը մասնատած ամուսինը կալանավորվեց. նրա մոտ նկատվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ
    Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում հունվարի լույս 26-ի գիշերը 70-ամյա Ալվարդ Ք.-ին մասնատած 76-ամյա ամուսինը կալանավորվել է։ Այս մասին «NEWS.am»-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։ Հարցաքննության ընթացքում տղամարդու մոտ նկատվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Նա նաև չի հիշել իր երեխաների անունները։ Օրեր առաջ օպերատիվ-քննչական խումբը 70-ամյա կնոջ դիակը հայտնաբերել էր լոգարանում, իսկ տան բակում՝ ոտքերը:
    16:30
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՄԱԿ-ը բոլոր երկրներին կոչ է արել Օլիմիպական խաղերի ժամանակ խաղաղություն պահպանել
    ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադար պահպանելու կոչով է հանդես եկել։ «Հակամարտությունների ծավալման ու լարվածության աճի պայմաններում «օլիմպիական զինադադարը» հնարավորություն է՝ հաղթահարելու տարաձայնություններն ու ուղիներ գտնելու՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Կոչ եմ անում բոլորին՝ հրադադար պահպանել 2022 թվականի Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերի ժամանակ և դադարեցնել թշնամական գործողությունները՝ դրանց ընթացքում»,- նշվախ է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։
    16:16
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր
    Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնոմ է «shamshyan.com»-ը։ Ժամը 12։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 18-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայարփի Սահակյանը, ով դեպքի վայրում զննություն էր կատարում, երբ հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
    16:13
    29.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Մայրը 3-ամյա դստերը նետել է գորշ արջի վանդակը՝ Տաշքենդի կենդանաբանական այգում
    Ուզբեկստանում՝ Տաշքենդի կենդանաբանական այգում, մայրը 3 տարեկան դստերը գցել է գորշ արջի վանդակը: Ականատեսները պատմել են, թե ինչպես են փորձել մոր ձեռքից ազատել երեխային:
    16:05
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տոկաևը Նազարբաևի «պատմական առաքելություններից» է համարել սահմանազատումն ու սահմանագծումը
    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայրենակիցներին կոչ է արել չմոռանալ երկրի կյանքում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի «պատմական դերակատարման» մասին, հայտնում է Տոկաևի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Եկեք արժանին մատուցենք առաջին նախագահի պատմական առաքելությանը, որպես առաջնահերթություն դիտարկենք նրա գրանցած հաջողություններն ու արժանիքները, իսկ հնարավոր բացթողումները թող դաս լինեն երկրի ապագա ղեկավարների համար», - ասել է Տոկաևը։ Նրա խոսքով՝ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի համար ամենաբարդ ժամանակաշրջանում՝ 1990-ականների սկզբին, լծվել է պետականաշինությանը։ Որպես Նազարբաևի օրոք գրանցված կարևորագույն ձեռքբերում, Տոկաևը մատնանշել է սահմանազատումն ու սահմանագծումը։ «90-ականների կեսին սկսվեց սահմանի իրավական ձևակերպման գործընթացը, որն ավարտվեց դելիմիտացիայով ու դեմարկացիայով։ Այս ձեռքբերումը կարևորագույն նշանակություն ունեցավ մեր պետության անվտանգ կենսագործունեության համար», - ասել է Տոկաևը։
    15:56
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դավիթ Տոնոյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և անձնական երաշխավորության միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը նշել է, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով նաև հիմնավոր կասկածի առկայության հարցը, թեև քննության այս փուլում հիմնավոր կասկածին չեն անդրադառնում՝ հաշվի առնելով, որ մեղադրական եզրակացությունը հաստատված է, սակայն պաշտպանության կողմը տեսնում է դրա անհրաժեշտությունը, քանի որ, ըստ փաստաբանի, ապացույցները բազմապիսի են, որոնք հերքում են Տոնոյանի առնչությանը՝ մեղսագրվող արարքին։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև կալանավորման միակ հիմքին՝ խոչընդոտման հավանականությանը։ «Հետաքրքիրն այն է, որ առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է ԵԴ նախադեպային այնպիսի նորմեր, որոնք թույլ չեն տալիս արդեն իսկ քննության այս փուլում շարունակական կալանքը պահել։ Թվարկել է այդ նախադեպային որոշումները, դրանից հետո՝ դրան լրիվ հակառակ դիրքորոշում արտահայտել։ Զարմանալի է, թե ինչպես է նման դիրքորոշման դիմել դատարանը։ Մասնավորապես, նշել է, որ քննության հետագա փուլերում աստիճանաբար այդ խոչընդոտելու վտանգը նվազում է, պետք է ծանրակշիռ փաստարկներ, ապացույցներ լինեն, որը կհիմնավորի շարունակական կալանքի տակ պահելը, բայց սույն դեպքում որևէ նման տվյալ, ապացույց չի ներկայացվել, վերացական, ինչ-որ կանխատեսական մոտեցումների վրա հիմնված ենթադրություններ են արել և ներառել որոշման մեջ»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չկա որևէ մի վկա, որի վրա ազդեցություն գործադրելու իմաստ առհասարակ առկա լինի։ Նախաքննության ընթացքում Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ առերեսում է տեղի ունեցել միայն մեկ վկայի հետ և, ըստ փաստաբանի, ասել, որ վկաների վրա ընդհանրական կերպով կարող է ազդեցություն ունենալ, որևէ կերպ հիմնավորված չէ։ «Առհասարակ դատարանի որոշումն իրենից կոնկրետ հիմնավորում չի ներկայացնում։ Բոլոր ձևակերպումներն ընդհանրական են, բոլորի վերաբերյալ միատեսակ մոտեցում, միատեսակ միտք է արտահայտել։ Դրանով իսկ պաշտպանության կողմին զրկել է կոնկրետ հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից։ Այսինքն, ստացվում է, Դավիթ Տոնոյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի, բայց թե ինչպես պետք է խոչընդոտի՝ որևէ կերպ նշված չէ, ում վրա և ինչ նպատակով պետք է ազդեցություն գործադրի՝ չի հիմնավորվել»,- նշել է Հովհաննիսյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ամբողջ գործարքը, որի շուրջ պտտվում է քրեական գործը, փաստաթղթավորված է և գտնվում է գործում․ պետք է ընդամենն ուսումնասիրել և դրանց իրավական գնահատական տալ։ Նման պարագայում վկաների վրա ազդեցություն գործադրելով անգամ հնարավոր չէ որևէ կերպ գործի քննությանը խոչընդոտել։ Նշենք, որ այս պահին, ըստ դատակոչի ցուցակի, 15 վկա է, որոնցից միայն մեկի հետ է Տոնոյանն առերեսվել։ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով նախնական դատական նիստ է նշանակվել փետրվարի 4-ին։ Փաստաբանը չի բացառել, որ միջնորդություն կներկայացնեն՝ դատախազին բացարկ հայտնելու մասին։
    15:45
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի 6 մարզիկ
    2022 թվականի փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կկայանան 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայաստանից օլիմպիական խաղերին կմասնակցեն 6 մարզիկներ՝ 3 դահուկորդ, 1 լեռնադահուկորդ և գեղասահքի զույգը։ Տարվա գլխավոր մարզական միջոցառման` դահուկավազքի մրցումներում, Հայաստանը կներկայացնեն Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը։ Մարզիկները, մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ, մրցավայր կմեկնեն հունվարի 31-ին:
    15:39
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեքենան բախվել է ծառին. 41-ամյա վարորդը մահացել է
    Հունվարի 28-ին, ժամը 11։25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Թանանյանը, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։
    15:33
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն ու ԳՇ-ն իրավունք չունեն շնորհավորել բանակի տոնը. նրանք պարտության են մատնել մեզ, քայքայել ու ջախջախել են բանակը. Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համաձայն չէ ՔՊ-ական ՄԻՊ-ի թեկնածուի հետ, որ Հայաստանում քաղբանտարկյաներ չկան. նա պնդում է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: «Աշխարհում չկա որևէ երկիր, որն ընդունի, որ ունի քաղբանտարկյալներ, այդպիսի երկիր գոյություն չունի, ոչ մի երկիր, այդ թվում, Հայաստանի իշխանությունների բարեկամ Ադրբեջանը նույնպես չի ընդունում, որ ունի քաղբանտարկյալներ», - լրագրողների հետ զրույցում ասաց Իշխանյանը: «Շատերի համար զարմանալի է, որ ՄԻՊ-ի թեկնածուն, որ ինքը պետք է լինի իրավապաշտպան, ժխտում է քաղբանտարկյալների հարցը, բայց, եթե նա ընդուներ, որ կան քաղբանտարկյալներ, ապա չէր առաջադրվի ՄԻՊ-ի պաշտոնում»,- նշեց Իշխանյանը:
    15:28
    29.01.22
    Ավելին