Լրահոս

2022-01-29
  • Img default alt hy
    Հայաստան
    Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել․ Աննա Մկրտչյան
    Ձեզ էլի կարողացան խաբել, որովհետև հետևողական չեղաք, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Չզատեցիք կարևորն ու սպառման համար մտացվածը։ Ձեզ էլի չասեցին թե ինչ է ԵԽԽՎ-ն ու ինչ է ներկայացնում ընդունված բանաձևը։ Գրելու եմ այն, ինչ շատերը սեփական քաղաքական ճկուն կյանքից ելնելով Ձեզ ուղիղ չեն ասի։ Աշխարհը երբեք ուժեղ Հայաստան չի ցանկացել։ Աշխարհը երբեք հայկական երկու պետականություն չի ցանկացել։ Աշխարհը երբեք հայկական Արցախ ու անվտանգ Հայաստան չի ցանկացել։ Աշխարհի համար որքան թույլ հայկական պետություն, այնքան կառավարելի։ Աշխարհի համար որքան խեղճ հայկական պետություն, այնքան առավել բարեհաճ։ Աշխարհի կամքն այս անգամ մեզ մատուցեց ԵԽԽՎ-ն։ Աշխարհի չուզելը միայն ցանկություն չէ։ Այն մշակված, մեր վրա օգտագործվող մեխանիզմներ։ Մեխանիզմը շատ պարզ է։ Օրինակ՝ ԱՄՆ կոնգրես ներխուժած ԱՄՆ հպարտը պետք է գնդակահարվի, եվրոպական մայրաքաղաքում սահմանվածից 3 րոպե շատ ցույց արածը պիտի ձերբակալվի, Ղազախստանում հեղաշրջում նախապատրաստածները պիտի սպանվեն։ ԲԱՅՑ, ԲԱՅՑ, ԲԱՅՑ Հայաստանում պետական շենք մտած տխմարին կպնել չի կարելի, Հայաստանում կենդանի մարդկանց դագաղ պարացնելը շատ նորմալ ու հանդուրժելի պրոցես է։ ՈՐՈՎՀԵՏև ՈՐՈՎՀԵՏև ՈՐՈՎՀԵՏև կա գերագույն նպատակ՝ քանդել Հայաստանը։ Այս պարագայում կեղծիքի պատվանդանից իջեցվում է իրավունքն ու ազատությունը ու դրվում կեղծ պապիկներ, կարմիր գծեր, արագաչափեր։ Ինձնից շատ մարդու ազատ կամարտահայտությունը սիրող չեք հաստատ։ Ինձնից ավել իրավահավասարության հասնել հաստատ չեք ուզի։ Բայց ինձ այս երևույթների իրական կողմն է հետաքրքրում, դրա արժեքը՝ առանց կեղծիքի։ Դրա համար ես իրավունքի, ազատության ու ժողովրդավրության մասին կլսեմ նրանցից, ովքեր Հայաստանում տեսան դատարանների շրջափակումը ու դատապարտեցին իշխանազավթ նիկոլին։ Կլսեմ նրանց, ովքեր քաղաքականությունը չեն շփոթում կենդանի մարդկանց թաղումների հետ։ Սպասում եմ ժողովրդավարների խոսքին դագաղների, ՀՀԿականների անչափահաս երեխաների նկատմամբ հոգեբանական բռնության, կին պատգամավորների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ։ Իսկ ամեն անգամ դեպի մեր պետությունը շպրտված դատարկությունը ինձ պետք չէ, որովհետև դրա շարունակությունը մեր պետությունը թշնամու ոտքերի առաջ մատաղ անելն է։ Արցախը թուրքին տալն ընդամենը մի բանաձև արժե՞ր։ Բա որ Սյունիքը տանք, հետո Ցեղասպանությունը մոռանանք վստահ եմ ԵԽԽՎ-ն կհայտարարի Հոբսի ու Լոքի նվաստությունը նիկոլի արտաբերած աղբի հետ համեմատած։ Ազգային պետության արժանապատվությունը փոխել դատարկ ձևակերպումներով։ Դուք չգիտեմ, բայց ես շոշափելի հայրենի հող եմ ուզում, ազգային մտածողությամբ կերտված իրավական պետություն։ Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել։ Զրո հասցեականություն, զրո քայլ։ Ես կսկսեմ լսել ԵԽԽՎ-ին միայն արցախցու վրա թափված ֆոսֆորային զենքի և թուրք վարձկանների դատապարտումից և դրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո։ Թե չէ եվրոպական բազմաստանդարտ պիտույքների ու տարատեսակ աստիճանի ճկվող խաղալիքներն արդեն չեն գրավում։ Հ.Գ. Ժողովրդավարության նոր ցուցիչ էր նաև նիկոլի քրեաօլիգարխների կողմից վարձատրվող ֆեյքերի կազմակերպված աշխատանքը երեկ։ Կարծում եմ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանին կարելի է նիկոլական ֆեյքերի մասին գոհունակության բանաձև ընդունել։ Բայց ասեմ, երեկ բանակի տոնը չնշելը, Ձեր ուսապարկերի հռհռոցը Եռաբլուրում կոծկել չստացվեց։ Այսօրվա համար այլ բան մտածեք»։
    13:29
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տասնյակ աշխատակիցներ գործազուրկ կդառնան․ «Հրապարակ»
    Համայնքների խոշորացումը կրճատումների տեղիք է տվել: Հրազդանի համայնքապետարանից վարչական շրջանների աշխատակիցներին աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել: Մարտի 1-ից  տասնյակից ավելի աշխատակիցներ գործազուրկ կդառնան: Համայնքապետարանները կունենան 3-ական աշխատող։ «60 հազար դրամն էլ շատ համարեցին, գոնե դրանով ինչ-որ կարիք կարող էինք հոգալ: Մեզնից շատերն ընկած՝ աշխատանք են ման գալիս, ոմանք էլ ուղղակի անաշխատանք կմնան: Չենք հասկանում՝ ո՞րն էր խոշորացման լավ կողմը: Հրազդանին միացնելով 4 գյուղեր՝ կարծում են, թե ավելի արդյունավե՞տ կլինի կառավարումը: Թող պարգեւավճարները կրճատեն, համայնքապետարաններում աշխատողներին աշխատանքից չազատեն, առանց այն էլ չնչին աշխատավարձ ենք ստանում»,- «hraparak.am»-ին են ասել համայնքային աշխատողները: Ծաղկաձոր համայնքի վարչական շրջաններում պատկերն այլ է: Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Մարմարիկ, Հանքավան համայնքները երկրորդ անգամ խոշորացան: Համայնքապետարաններում աշխատակիցների թիվը կրճատվել է, սակայն գործող վարչական ղեկավարներին աշխատանքից ազատելու մասին ծանուցումներ են ուղարկվել: Հանքավան համայնքի ղեկավար Շահեն Հակոբյանը որոշել էր ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, նրան պետք է սատարեին մյուս համայնքների ղեկավարները, հետո ինչ-ինչ պատճառներով չի առաջադրվել: Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանին այս հանգամանքը դուր չի եկել, եւ նա որոշել է ազատվել վարչական շրջանի ղեկավարներից: «Որոշել էի առաջադրվել ընտրություններում, բայց հետո հետ կանգնեցի: Փետրվարի 22-ին պարզ կլինի՝ կաշխատե՞մ թե՞ ոչ»,- ասաց Շահեն Հակոբյանը: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Նարեկ Հարությունյանի հետ, ասել է. «Ո՛չ լավ, ո՛չ էլ՝ վատ»: Աշխատանքից ազատվելու ծանուցում է ստացել նաեւ Արտավազ վարչական շրջանի ղեկավարը։ «Էնպես չի, որ հիմա այս աշխատանքն իմ սրտով ա, լավ աշխատանք ճարեցի՝ դուրս կգամ աշխատանքից»,- ասել է Ռեմ Հովհաննիսյանը: Աղավնաձոր վարչական շրջանն էլ նոր ղեկավար ունի՝ աշխատակազմի քարտուղար Մկրտիչ Դանիելյանը: Մեղրաձորի վարչական ղեկավար է նշանակվել Վոլոդյա Հովհաննիսյանը:
    13:20
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ծաղկաձորում 44-ամյա տղամարդը փորձել է գողություն կատարել, սակայն 3-րդ հարկից ցած է ընկել
    Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Ծաղկաձոր քաղաքում ընկնելու հետևանքով։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 26-ին գողություն կատարելու նպատակով գնացել էր Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում գտնվող կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ շինության 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները, սակայն շինության 3-րդ հարկից ընկել էր և ստացել մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։
    13:17
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    21-ամյա Մարիանան պարեկներին կաշառք է առաջարկել. նրան բերման են ենթարկել
    Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին, որը վարչական արձանագրություն չկազմելու համար իրենց կաշառք էր առաջարկել։ Ոստիկանությունից հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր:
    13:14
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ընկերների պատմելով՝ Թաթուլը մարտական ընկերոջ կյանքը փրկելիս է մահացու վիրավորում ստացել
    2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է կրտսեր սերժանտ Թաթուլ Այվազյանը: Թաթուլ Կամոյի Այվազյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Մանկությունն անց է կացրել ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը։ «2020թ. հունվարին եղբայրս զորակոչվել է բանակ, ծառայել Մատաղիսում։ Նա օրինակելի զինվոր էր, բարի ու ընկերասեր: ՀՀ Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում կազմակերպված սերժանտական դասերին մասնակցելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և շարունակել ծառայությունը։ Չարաբաստիկ պատերազմից երկու օր առաջ` սեպտեմբերի 25-ին, Թաթուլը դիրքի ավագ է նշանակվել։ Եղբայրս զոհվել է պատերազմի առաջին օրը։ Ընկերների պատմելով՝ մարտական ընկերոջ կյանքը փրկելիս է մահացու վիրավորում է ստացել։ Մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը համարվել է անհետ կորած։ Մարմինը հողին ենք հանձնել սեպտեմբերի 3-ին։ Հաջորդ օրը հարազատ դպրոցում կազմակերպել են ցերեկույթ՝ նվիրված Թաթուլի հիշատակին ու քայլերթով միչև գյուղի հուշարձանը պսակ են տարել, իսկ ընկերները հերթով պահում էին նկարը։ Դպրոցի փառքի սրահում էլ անկյուն են առանձնացրել՝ ի հիշատակ Թաթուլի», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայրենիքի նվիրյալ Թաթուլի քույրը՝ Լուիզան: Թաթուլ Կամոյի Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
    13:11
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ճանապարհի մերկասառույցի պատճառով BMW-ն բախվել է Volkswagen-ին, վերջինս էլ՝ բեռնատարին
    Երեկ՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 17։00-ի սահմաններոմ Արցախի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Վլադիմիր Ա-ն իր վարած BMW 528 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 226 կմ հատվածում բախվել է Գորիսի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Ղ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որից հետո Volkswagen-ը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել Արարատ քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Արտյոմ Ս-ի վարած FAW մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Դավիթ Ղ-ն և նրա ուղևոր՝ Գորիսի բնակիչ, 35-ամյա Մանուշակ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ ձյան մեջ։
    13:08
    29.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 29.01.2022
    12:50
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Թուրքերի տեխնիկան եկել, աշխատում է, ՊՆ-ից ասում են` իրենց վարչական տարածքն ա». Նորաբակի բնակիչ
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիք այցի ժամանակ հանդիպել է սահմանամերձ Նորաբակ համայնքի բնակիչներին, որոնք պատմել են իրենց խնդիրների և ոտնահարված իրավունքների մասին: «Թշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների և իրավունքների ոտնահարման մասին. Խախտված է նրանց անվտանգ և բնականոն կյանքը. ցավալի է, բայց փաստ, որ Կառավարությունը կենսական խնդիրների կարգավորման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում , որի հետևանքով սահմանամերձ համայնքներում տիրող տրամադրությունները, ինչ խոսք, խորը մտահոգության տեղիք են տալիս,- գրել է պատգամավորը:
    12:45
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը հայտարարել է, որ զորք կուղարկի Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներ
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ ամերիկացի զինծառայողները մոտ ժամանակներս կմեկնեն ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրներ: Սպիտակ տան տվյալներով՝ դաշինքի «արևելյան ճակատի» ուժեղացման բարձր պատրաստության վիճակում են գտնվում ԱՄՆ-ի 8,5 հազար զինվորականներ։ «Ես մոտակա ժամանակներս զորքեր կուղարկեմ Արևելյան Եվրոպա, ՆԱՏՕ-ի երկրներ։ Ոչ մեծաթիվ»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» Բայդենի խոսքերը։ Ամերիկյան իշխանությունները նշում են, որ 8,5 հազար զինծառայողներից բաղկացած զորակազմը նախատեսված է Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո դաշինքի անդամ երկրների տարածքում հնարավոր տեղակայման համար, այն երկրների, որոնք Ուկրաինայի շուրջ իրադրության լարվածության աճի պայմաններում վախենում են իրենց անվտանգության համար։ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման հարցը քննարկվել է ԱՄՆ-ի և և ալյանսի դաշնակիցների հետ Ռուսաստանի բանակցությունների ընթացքում: Մոսկվան, մասնավորապես, պնդում էր արևելյան ուղղությամբ դաշինքը չընդլայնելու և ՌԴ-ին սահմանակից պետություններում դաշինքի ռազմական ենթակառուցվածք չտեղակայելու անհրաժեշտությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններում հաշվի չեն առնվել Ռուսաստանի այնպիսի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսիք են Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից հրաժարվելը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալը, ինչպես նաև Եվրոպայում դաշինքի ռազմական ներուժի և ենթակառուցվածքի վերադարձը 1997 թվականի դիրքերին»։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել էր ԵԱՀԿ և Ռուսաստան-ՆԱՏՕ փաստաթղթերում ամրագրված հիմնարար սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, որը թույլ չի տալիս սեփական անվտանգության ամրապնդումը այլ երկրների անվտանգության հաշվին:
    12:43
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևի մոռացել են Նիկոլ Փաշինյանի հայհոյանքները, սպառնալիքները. Արթուր Ղազինյան
    Եթե ԵԽԽՎ համար 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական էին, ուրեմն այդ կառույցն ունի մասնագիտական ու արժեհամակարգային լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ, այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նրա խոսքով` եվրոպացի «բարեկամները» երևի մոռացել են Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող ատելության խոսքը, հայհոյանքները, սպառնալիքները, բաբտիկով մուրճը: «Կամ նրանց չեն զեկուցել առնվազն 150.000 կեղծված ձայների մասին, վարչական ռեսուրսի անխնա և ամբողջ ծավալով օգտագործումը, ոստիկանական ուժերի ամենաթողությունը, լկտի ու սանձարձակ վարքագիծը, հարձակումները ընդդիմության շտաբերի ու ներկայացուցիչների բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերը: Հեռու եմ այն մտքից, որ ԵԽԽՎ հանդիսանում է ժողովրդավարության լաբորատորիա, որտեղ որոշում են ստեղծել քաղաքական ճգնաժամեր կամ հանգուցալուծել դրանք: Եթե մեր եվրոպացի «բարեկամներին» շատ է պետք վերջնականապես կապիտուլացնել հայկական պետականությունը և հանուն այդ նպատակի որոշվել է երկրորդ «պողպատե մանդատը» հանձնել պետական դավաճաններին, ապա դա արդեն քաղաքական դիրքորոշում է... Հ.Գ. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ», - նշել է Ղազինյանը:
    12:39
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քրիստոսի ծնունդին եկեղեցի չեն գնում, Բանակի օրը նույնիսկ ուղերձ չեն հղում․ Շարմազանով
    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Քրիստոսի ծնունդին եկեղեցի չեն գնում ,իսկ Բանակի օրը նույնիսկ ուղերձ չեն հղում։ Եվ նրանց անվանում են… Կապիտուլյանտներ»։
    12:29
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրանի համար տարանցման հիմնական ճանապարհը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին է. իրանագետ
    ՀՀ-ում Իրանի դեսպանը շատ ուղիղ տեքստով հիշեցրել է, որ նույնիսկ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում առաջարկվող երկաթուղային տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Հայաստանի Սյունիքի մարզով անցնող և Երևան-Թեհրան ուղիղ ցամաքային հաղորդակցությունն ապահովող ճանապարհի կարևորությունը, ուստի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը պետք է մնա առաջնահերթություն, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Հունվարի 27-ին «Արմենպրեսին» տված ծավալուն հարցազրույցում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հստակորեն արձանագրել է, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային հանգույցի իրանական ծրագրում պաշտոնական Թեհրանը որպես տարանցման հիմնական ուղի դիտարկում է ոչ թե Ջուլֆա (Իրան)-Ջուղա (Նախիջևան)-Երասխ (Հայաստան) երկաթգիծը, այլ հենց Սյունիքի մարզով անցնելիք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին։ Ուշագրավ է, որ այս մասին խոսելով երկու անգամ, իրանցի դիվանագետը շատ ուղիղ տեքստով հիշեցրել է, որ նույնիսկ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում առաջարկվող երկաթուղային տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Հայաստանի Սյունիքի մարզով անցնող և Երևան-Թեհրան ուղիղ ցամաքային հաղորդակցությունն ապահովող ճանապարհի կարևորությունը, ուստի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը պետք է մնա առաջնահերթություն։ Հաշվի առնելով նաև իրանական կողմի դիրքորոշումները, Հայաստանում ևս պետք է շատ հստակ արձանագրվի, որ մեր պետության ներքին և արտաքին անվտանգ հաղորդակցությունն ու զարգացումը ապահովելու համար առաջնային և կենսական անհրաժեշտություն է, ոչ թե Մեղրիի տարածաշրջանով «մայրցամաքային» Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա երկաթուղային կապի ապահովումը, այլ հենց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին, որով էլ պետք է անցնեն իրանական «Պարսից ծոց-Սև ծով» և հնդկական «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային հանգույցները»,- գրել է նա։
    12:25
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է․ Տիգրան Աբրահամյան
    Այն իշխանությունները, որոնք Արցախի 75%-ը հանձնել են, ում հանցավոր անգործության պայմաններում, արդեն հետպատերազմական ժամանակահատվածում, Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի հատվածներում և վերահսկողություն հաստատել ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ, եկել խոսում են ՀՀ «աննախադեպ ժողովրդավարությունը փաստող» բանաձևին Հայկ մամիջանյանի դեմ քվեարկելու մասին, գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Որն է՞ ժողովրդավարությունը. այն, որ նույն Հայկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկիրը հանձնողների դեմ երթ, ակցիա կամ պարզապես փողոց դուրս գալու համա՞ր։ Թե՞ ընդդիմադիր ու նույնիսկ չեզոք հայացքներ ունեցող քաղաքական գործիչների, ՏԻՄ-ում առաջադրված թեկնածուների նկատմամբ ճնշումները, ընդհուպ կալանավորման բազմաթիվ միջադեպերն են խոսում չտեսնված, չլսված «ժողովրդավարության» մասին։ Այն մարդիկ, ովքեր ականջները կախ ընդունում ու առաջ են տանում այս իշխանության հայտարարած՝ Արցախի ու Հայաստանի ադրբեջանացման օրակարգը, պարտվողականությունը եկել են ու փորձում են պետության մասին դասեր տալ նրանց, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են հայրենիքին ու այսօր էլ անում են հնարավորն ու անհնարինը։ Թե ինչ ահռելի աշխատանք են տանում Հայկն ու մեր մյուս ընկերները մեր երկրի սահմաններից դուրս՝ հայի շահը ներկայացնելու և առաջ մղելու համար, դրա մասին նույնիսկ իշխանության ներսում են տեղյակ։ Դա միայն ԵԽԽՎ կամ ՀՀ խորհրդարանական ձևաչափերը չեն, դրանք բոլոր այն հարթակներն են, որտեղ ՀՀԿ-ն աշխատանքի մեծ ճակատ է ստեղծել երկար տարիների ընթացքում և այսօր էլ օգտագործելով իր ահռելի փորձը, արտերկրում ունեցած մեծ կապերը, անընդհատ ներկայացնում, պնդում և առաջ է տանում մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն համարվող հարցերը։ Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է և դրանում իր հսկայական մասնաբաժինն այսօրը, վաղը և որքան անհրաժեշտ կլինի, վստահաբար ունենալու է նաև Հայկը»։
    12:18
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հեռախոսային կայանի շենքում հրդեհ է բռնկվել
    Հունվարի 28-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 39-րդ փողոցում գտնվող ավտոմատ հեռախոսային կայանի շենքում հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ-ից։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։41-ին։ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում այրվել են հեռակառավարման վահանակներ (մոտ 500 հատ), թվային սարքեր (մոտ 1000 հատ) և գույք։
    12:11
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չեն հղել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԵԿՄ նախագահը, ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը. Ղազարյան
    ՀՀ պաշտպանության նախարարը և նրա տեղակալներից ոչ մեկը չի մասնակցել Բանակի օրվա նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցած հանրապետական մաղթանքին, պարգևատրման արարողությանը և ընդունելությանը։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա արձանագրումներ է գրանցել: Նա, մասնավորապես, գրել է. «2022 թվականի հունվարի 28-ի, Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա իրադարձությունների և փաստերի ամփոփումն ի ցույց է դնում, թե ինչ հանցավոր պահվածք են դրսևորել Հայաստանի իշխանությունները՝ Բանակը նսեմացնելու, ստորացնելու, դրա դերն ու նշանակությունը մեր կյանքում չարժևորելու համար։ Դա կարող էին անել միայն հայ ժողովրդի թշնամիները կամ նրանց հանձնարարությամբ՝ այլ արարածներ։ -Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փախել է երկրից և հրաժարականի մասին հայտարարություն տարածել Բանակի 30-ամյա հոբելյանից մի քանի օր առաջ։ -Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հիվանդ լինելու մասին՝ չմասնակցելով որևէ միջոցառման, իր հիվանդ լինելը պատճառ դարձնելով, չեղարկելով պաշտոնական միջոցառումները, որոնց կազմակերպման մասին մինչ այդ որևէ տեղեկատվություն չի եղել, որևէ հրավիրատոմս չի բաժանվել, որևէ կազմակերպական քայլեր չեն իրականացվել։ -Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չի հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով ուղերձ է հղել 2021 թվականի նոյեմբերի 17-ին բուժծառայողի օրվա կապակցությամբ։ Ստացվում է Բանակի մի ստորաբաժանման ծառայողների հերթական տարեդարձը նրա համար առավել արժեքավոր է եղել, քան ողջ Բանակի հոբելյանը։ -Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չի հղել ՀՀ Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի պետը։ -Բանակի օրվա առթիվ ուղերձներ չեն հղել ՀՀ վարչապետին ենթակա երեք մարմինների ղեկավարներից ոչ մեկը, ո՛չ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ո՛չ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ո՛չ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմասնոս Պետրոսյանը։ -Ուղերձներ չեն հղել Կառավարության ենթակա մարմիններից ոչ մեկի ղեկավարները, անգամ գնդապետի կոչում ունեցող, ՀՀ Տավուշի նախկին մարզպետ, ԵԿՄ վարչության նախկին անդամ, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ -Ուղերձ չի հղել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնահռչակված Արման Դիլանյանը, երբ նախկինում մշտապես ՍԴ նախագահները հանդես են եկել համապատասխան ձևով։ -Շնորհավորական ուղերձ չի հղել անգամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ -Նախապես չի սահմանվել «Բանակի 30-ամյակի հուշամեդալ», ինչն իրականացվել էր 10 տարի առաջ՝ խախտելով հոբելյանական մեդալների շարունակականության ինստիտուտը։ -Տոնական և հոբելյանական միջոցառումներ չեն կազմակերպվել մարզկենտրոններում։ Գրեթե ոչ մի մարզպետի և բանակային ստորաբաժանումների մասնակցությամբ հանդիսավոր և տոնական միջոցառումներ չեն կազմակերպվել։ -Երևանում չեն կազմակերպվել ոչ միայն պաշտոնական, այլև հանրային բնույթի միջոցառումներ, այն դեպքում, երբ Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպվել էր մեկ միլիարդ դրամը գերազանցող ծախսերով համերգ, որի ֆինանսավորման և ծախսման ողջ գործընթացը գաղտնի պահվեց հասարակությունից։ -Հանրապետության նախագահի և ՀՀ վարչապետի կողմից ոչ մի զինվորական, պատերազմի մասնակից չի պարգևատրվել, ոչ ոք զինվորական կոչման չի արժանացել։ -ՀՀ պաշտպանության նախարարը և նրա տեղակալներից ոչ մեկը չի մասնակցել Բանակի օրվա նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցած հանրապետական մաղթանքին, պարգևատրման արարողությանը և ընդունելությանը։ -Չի տարածվել ոչ մի հաղորդագրություն այլ պետությունների պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կամ այլ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպությունների ղեկավարների կողմից։ -Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ անհարգալից պահվածք են դրսևորել Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ անարգելով Հայրենիքի համար զոհվածների հիշատակը։ Սրանք փաստերի մի մասն են, իսկ հետևությունները՝ մնում են յուրաքանչյուրին»:
    11:43
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը․ այն կողաշրջվել է
    Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է « shamshyan.com»-ը։ Ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը։ Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պարեկային ծառայությունը պարզում է Mercedes-ի վարորդների և վիրավորի ինքնությունը։ Շամշյանի տեղեկություններով՝ կողաշրջված Mercedes-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի ընկերությանը։
    11:35
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տղաներն ընկան հաղթանակի ճանապարհին՝ առանց պարտությունը տեսնելու. կայացել է «Լույսի և փառքի պուրակի» բացման արարողությունը
    «Տղաներն ընկան հաղթանակի ճանապարհին՝ առանց պարտությունը տեսնելու». կայացել է «Լույսի և փառքի պուրակի» բացման արարողությունը _____________________ 🇦🇲Այսօր՝ հունվարի 28-ին, Բերդի բազմագործառութային պետական քոլեջի 3-րդ մասնաշենքի տարածքում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող «Լույսի և փառքի պուրակը»: Պուրակի բացման արարողությանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ուժային կառույցների ղեկավարները, զոհված զինծառայողների հարազատները: «Հայկական բանակի 30-ամյա տարեդարձի օրը իրականություն են դառնում դաժան 2020 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսների իմ անքուն գիշերների երկար մտորումները: Գաղափարը միանգամից չի ծնվել՝ ունենալ անկյուն, վայր, ուր կարող ես զրուցել հերոսների հավերժության խորհդրանիշ կանաչ եղևնիների հետ, որոնք, տարեցտարի վեր բարձրանալով, կազդարարեն ի լուր աշխարհի մեր տավուշցի հերոսների մասին: Միտքը քննարկվեց, հասունացավ ու դարձավ իրականություն. «Լույսի և փառքի պուրակ»: Քոլեջի ուսանողն այսուհետ ամեն օր կմտնի շենք պուրակի կողքով՝ պարտքի մեծագույն զգացումով՝ գնահատելով կյանքը և գիտակցելով, որ մեր հերոսներին հզոր Հայաստան և ապահով հայրենիք ենք պարտք»,- նշել է Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը: Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանն իր ելույթում ընդգծել է նախաձեռնության կարևորությունը. «Համայնքի ղեկավարի, ավագանու, վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի անունից մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Առանձնահատուկ խոնարհումս մեր հերոսների ընտանիքներին»: «Ցավոք, այս պատերազմը Արցախյան առաջին պատերազմի նման համընդհանուր հաղթանակ մեզ չբերեց: Այն դարձավ անհատների սխրանքների և հաղթանակի պատերազմ: Բայց ինչպես այս օրերին ծնված հայտնի երգում է ասվում՝ պարտությամբ չի ավարտվում ոչինչ, եթե ողջ է ոգին:...Պատերազմը, միևնույն է, պետք է ավարտվի հայի հաղթանակով: Եթե մենք չենք հաղթել, կնշանակի՝ պատերազմը չի ավարտվել, մեր պայքարը չի ավարտվել:... Այսօր ներկա ենք կարևոր իրադարձության. բացվում է հերոսների պուրակը: Բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ թեև պատերազմում մենք պարտվեցինք, բայց մեր մեջ եղան հաղթողներ: Տղաներն ընկան հաղթանակի ճանապարհին՝ առանց պարտությունը տեսնելու: Նրանք հաղթանակի ճանապարհին էին, որովհետև մինչև վերջին վայրկյանը հավատում էին և գնում էին հաղթանակի հետևից»,-նշել է Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը: Ելույթ են ունեցել նաև անվանի մանկավարժ, բանաստեղծ Ալբերտ Պապյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը՝ առանձնահատուկ շեշտելով նախաձեռնության կարևորությունը։ Նրանք երախտագիտություն են հայտնել Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանին և քոլեջի աշխատակազմին: Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը երախտագիտության հավաստագրեր է հանձնել զոհված զինծառայողների ծնողներին:
    11:19
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ դեսպանատան ուղերձը Հայաստանին չափազանց ուշագրավ է. իրանագետ
    Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով`Բանակի օրվա կապակցությամբ տարածված շնորհավորական ուղերձներից չափազանց ուշագրավ է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության անդրադարձը։ Ուղերձում, հիշեցնենք, ասվում է, որ Հայաստանի անդորրի և բարգավաճման գլխավոր գրավականը հենց հայկական բանակն է։ «Եթե փորձենք ուշադրությամբ վերլուծել այս բազմիմաստ միտքը, ապա դա նաև պատասխան է թշնամու հետ «առևտրի» միջոցով Հայաստանի անդորրը և բարգավաճումն իբր ապահովելու լյումպենային մտայնության քարոզիչներին մի կողմից, իսկ մյուսից՝ ակնարկ, որ թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման մեր պետության անվտանգությունն առաջին հերթին պետք է երաշխավորի հենց մեր բանակը», - նշել է իրանագետը: Սրան զուգահեռ, ըստ Վարդան Ոսկանյանի, նույն այդ ուղերձում հստակորեն փաստվում է, որ հայկական բանակն ամրապնդելու և հզորացնելու գործում Ռուսաստանը փաստացիորեն պատրաստ է դաշնակցային աջակցություն տրամադրել։ «Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի համար մարտահրավերներով և վտանգներով լեցուն այս ժամանակահատվածում մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն գլխավորապես մեր պետության ռազմական անվտանգության մակարդակը բարձրացնելու բացառիկ նպատակով, այլ ոչ թե թաղվեն ականջահաճո թվացող «խաղաղության դարաշրջանների» մասին սին խոստումներում», - Facebook-յան իր էջում այս մասին գրել է իրանագետը:
    11:14
    29.01.22
    Ավելին