Լրահոս

2022-01-29
  • Հասարակական
    Վարակվածների թիվը հասել է 8041-ի․ կորոնապատկերը՝ Հայաստանում
    Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2594-ով և դարձել 364 348: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 19 316 մարդ, կատարվել է 2 716 415 թեստավորում, առողջացել են վարակվածներից 335 462-ը: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 6-ով և դարձել 8041։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3–ով և դարձել 1529։
    11:08
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին՝ Նիկոլ Փաշինյանին և իր սպասարկուներին․ «Պատիվ ունեմ»
    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարություն է տարածել․ «Դավաճան իշխանական քարոզչամեքենայի կողմից իրականությունն աղավաղելու և ընդդիմադիր պատգամավորների գործունեության վերաբերյալ ակնհայտ սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ տարածելու հերթական ձախողված փորձի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձևում զեկուցողների կողմից ՀՀ-ում ժողովրդավարության մասին տրված գնահատականները բացարձակապես չեն արտացոլում մեր երկրում ժողովրդավարության նահանջի և ժողովրդավարության անվան տակ պետությանն ու պետական շահերին հասցված կենսական վնասների բազմաթիվ անհերքելի փաստերը: Քաղաքական բանտարկյալների առկայությունը, ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժի սահմանափակման օրինակները, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք այլ պետական ինստիտուտների «հնազանդեցմանն» ուղղված իշխանության հարձակումների, ատելության խոսքի քարոզի, խոսքի և մամուլի ազատության նկատմամբ ոտնձգությունների, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման և մի շարք այլ փաստեր զեկույցում կա՛մ արտացոլված չեն, կա՛մ չեն արժանացել համազեկուցողների պատշաճ և հասցեական գնահատականի: Ժամանակին, հանդիպելով ԵԽԽՎ համազեկուցողների հետ, մենք ներկայացրել էինք նշված և մի շարք այլ արատավոր երևույթները ապացուցող փաստեր, որոնք որևէ կերպ չեն արտացոլվել զեկույցում, որը ևս մեկ անգամ ընդգծում է այսպես կոչված զեկույցի միակողմանի, կանխակալ և, գուցե նաև, ուղղորդված լինելու փաստը: Նմանօրինակ զեկույցների առկայությունը մի կողմից մոլորեցնում է միջազգային հանրությանը ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին, իսկ մյուս կողմից կապիտուլյանտների խունտայի մոտ ձևավորում անպատժելիության պատրանք: Զեկույցի վերաբերյալ ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է տասնյակից ավել առաջարկություններ, որոնք ի լրումն Հայաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում արտահայտած զարհուրելի և խայտառակ, ադրբեջանական ստերը նմանակող մոտեցումներին բացասական ազդեցություն կարող էին ունենալ մեր երկրի բանակցային շահերին: Դրանք բոլորը մերժվել են թե՛ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի դռնփակ նիստում, որին իր ակտիվ ներգրավվածությունն է ունեցել պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը, թե՛ ԵԽԽՎ լիագումար նիստում: Ադրբեջանական առաջարկների առանձին քվեարկության ժամանակ պատվիրակության ըննդիմադիր անդամը քվեարկել է դրանք մերժելու և զեկույցում դրանք չներառելու համար: Հաշվի առնելով քննարկման հատուկ ընթացակարգը՝ Հայկ Մամիջանյանը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որում ներկայացվել է թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության իրական վիճակը, թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական լկտի պահվածքը՝ տալով հստակ հասցեական գնահատականներ: Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ տեղեկատվական մանիպուլյատիվ արշավը նախաձեռնվել և համակարգվել է իշխանությունների կողմից: Այս անգամ կիրառվեց ատելության խոսքի տարածման ողջ գործիքակազմը՝ ֆեյքային գրոհներից մինչև իշխանամերձ ԶԼՄ-ներ, այդ թվում հարկատուների հաշվին գործող այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության միակողմանի, մանիպուլյատիվ ուղղորդված վերնագրային ռեպորտաժներ: Նշենք նաև, որ այս կեղտոտ արշավն իրականացվեց Հայաստանի անկախության և ինքնիշխանության խորհրդանիշ հանդիսացող հայոց փառապանծ բանակի 30-ամյակի տոնակատարություններից խորշելու և այդ փաստից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով: Զավեշտալի է, որ սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ ամենաբարձր պետական մակարդակով առաջ են մղվում ադրբեջանական քարոզչական թեզեր, որոնք փորձում են ապացուցել, որ Արցախը չի կարող լինել հայկական, իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը մարդ է, որը պատասխանատու է հայ-թուրքական ստորացման գործընթացի համար: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի քվեարկությունը: Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների նկատմամբ եվրոպական կառույցների կուրությանը: Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին՝ Նիկոլ Փաշինյանին և իր սպասարկուներին»։
    11:01
    29.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Վահեն կամ գերի է ընկել, կամ սպանված է
    Հունվարի 28-ը Հայոց բանակը դիմավորեց առանց երկրի անվտանգության երաշխավորի, առանց առողջ գլխավոր հրամանատարի, ու այս գիշեր մեր զինվորներից շատերը կրկին քնել են գետնին, ինքնաշեն վառարաններին կպած, վրաններում կուչ եկած: Հայկական բանակը վերածվել է մի մեծ սեւ անցքի՝ հայկական վշտի տիեզերքում, որտեղ մարդիկ կարող են կորչել անհետ, իսկ ՊՆ-ն անգամ մի ձեւական ցավակցություն չհայտնի, չտեղեկացնի դեպքի մասին: Անցյալ տարվա մայիսին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել էր 18-ամյա ժամկետային զինծառայող՝ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Մկրտչյանը: Մինչ օրս նրա մասին տեղեկություն չկա: Իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ արդեն երկուսուկես ամիս է՝ կորել է Վայոց Ձորի բնակիչ, 33-ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը, սակայն ՊՆ-ն դեպքի մասին լռել է եւ կշարունակեր, հավանաբար, լռել, եթե Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չայցելեր մարզ, պատահական չլսեր Վահեի անհետացման մասին ու չգրեր իր ֆեյսբուքյան էջում:  Պատգամավորը երկու հարցում է արել ՊՆ ու ստացել պաշտոնական հաստատում: Քրեական գործ կա հարուցված՝ ՔՕ 361 հոդվածի 1-ին մասով՝ (Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաեւ նույն նպատակով ծառայության չներկայանալը): «Դիրքում, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում, չի եղել։ Այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։ Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել, եւ խնդրել է Վահե Մանուկյանին՝ իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել է հարեւան հայկական դիրքում, որից հետո իր դիրք վերադառնալուց հետո անհետացել է»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։ Մենք կապվեցինք Վահե Մանուկյանի կնոջ՝ Լիանա Մելիքսեթյանի հետ: Նա մեզ մանրամասներ հայտնեց, որոնք իսպառ հերքում են դասալքության վարկածը: Պարզվում էч նոյեմբերի 12-ի առավոտյան Վահե Մանուկյանը բարձրացել է «պոստեր»՝ հերթապահության, որը պայմանագրային զինծառայողների դեպքում 15 օր է տեւում: Նա հերթապահության վայր է հասել ժամը 12-ին: «Նորմալ գնացել է իր պոստը: Ոնց երեք տարի ծառայել է, նույնպես էդ օրը գնացել է ծառայության՝ տաքսիով: Նա չի ունեցել ո՛չ գումար, ո՛չ անձնագիր, ո՛չ աշխատավարձի քարտ: Այդպես չեն փախչում»,- ասում է Լիանան: Ըստ կնոջ, դա Վահեի վերջին «պերեսմենկան» է եղել: Նրա ծառայության պայմանագիրն ավարտվում էր, որից հետո մտադիր էր նորից պայմանագիրը երեք տարով երկարացնել:  «Ինչո՞ւ պետք է փախչեր: Երկու շաբաթից կարող էր իր պայմանագիրը չերկարացնել: Բայց նա երեխաներին պահելու, վարկերը վճարելու համար մտադիր էր շարունակել ծառայությունը: Վայոց Ձորում աշխատանք նորմալ չկա: Մի 180-200 հազար ստանում էր, ինչո՞ւ պետք է հրաժարվեր»,- ասում է «Հրապարակին» Լիանա Մելիքսեթյանը:  Նա երեք անչափահաս երեխա ունի՝ 4, 6, 7 տարեկան: Վերջին անգամ հեռախոսով խոսել է ամուսնու հետ վերջինիս՝ մարտական դիրք բարձրանալուց առաջ: «Խոսել ենք մեր առօրյայից, խնդիրներ զորամասում չի ունեցել, կոնֆլիկտ չի ունեցել: Այո, պոստերի ընկերոջ ոտքը ցավում էր, նրանք միասին են պատերազմին մասնակցել: «Վեշ» ա եկել իրեն, նա ասել է ամուսնուս՝ խնդրում եմ, իրերս բեր, ինքն էլ չի մերժել, գնացել է: Հետո զանգել եմ, արդեն անհասանելի է եղել: Ժամը ութին եկել են մեր տուն ռազմական ոստիկանությունից, իրեն փնտրելու, ու դրա հիման վրա են գործ հարուցել՝ ինքնակամ ծառայության վայրը լքելու համար: Մտածել են, թե փախել է»:  Լիանան կարծում  է, որ Վահե Մանուկյանը կա՛մ գերի է ընկել, կա՛մ սպանվել է, բայց թե ինչու մինչեւ հիմա պաշտպանության նախարարությունը չի բարձրաձայնում այդ մասին, եւ ինչու են ամուսնուն դասալիքի տեղ դնում, ինքը չգիտի:  Նա իր նախաձեռնությամբ դիմել է Կարմիր խաչին՝ փորձելով որեւէ տեղեկություն ստանալ Վահե Մանուկյանի մասին: «Ես Կարմիր խաչին եմ փոխանցել տվյալները, մերոնք չէին թողնում: Մի քանի անգամ զանգել, տվյալներ եմ փոխանցել, երկար ժամանակ անց նոր ասացին, որ տվյալներն ուղարկվել են Բաքու, հետո էլ ասացին, որ մերժվել է, որ նման անուն-ազգանունով մարդ չկա: Հիմա ես չգիտեմ՝ ինչ է լինելու: Ինձ ոչ ոք ճիշտը չի ասում»,- գանգատվում է կինը:  Ժամանակին նա ապրում էր Վայոց Ձորի Գլաձոր գյուղում, հետո ընտանիքը տեղափոխվեց Եղեգնաձոր քաղաք: Լիանան ամուսնու եւ երեք երեխաների հետ ապրում էր վարձով: Հիմա ամուսնու աշխատավարձը սառեցրել են: Կինն արդեն երեք ամիս է, մնացել է 34 հազար դրամ նպաստի հույսին: Ձեռքին չնչին գումար է մնում: Փետրվարի 10-ին տան վարձի վճարման օրն է:  ՀԳ. Քննությանը մոտ աղբյուրից հայտնի դարձավ, որ Վահե Մանուկյանի հեռախոսը նրա անհետանալուց հետո գտել են դիրքից 3 կիլոմետր դեպի թիկունք ընկած մասում:
    10:52
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկաներին հեռացրել դահլիճից
    Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկաներին հեռացրել դահլիճից, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ հրապարակված տեղեկությունների, ոստիկանները ժամանել են ֆիլմի ցուցադրության վայր, որը գտնվում է Սովետական բանակի փողոցում և դադարեցրել են կինոդիտումը։ Ոստիկանության ծառայողներն իրենց քայլը հիմնավորել են «նացիզմի քարոզչության անթույլատրելիությամբ»։
    10:50
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պապիկյանի հարսանիքից առաջ ևս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներ․ Ավանեսյան
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ակտիվորեն տարածման ու դրանով պայմանավորված՝ դրական դեպքերի աճ է կանխատեսում։ Արդեն օրական 2 հազարից ավելի դեպք է գրանցվում, եւ սա, ըստ նախարարի, դեռ պիկը չէ։ Պատճառն այն է, որ «Օմիկրոն» շտամը շատ ավելի արագ է տարածվում։ Օրեր առաջ՝ հունվարի 22-ին, կառավարությունը՝ ողջ կազմով, նաեւ պատգամավորներ, զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնակցել էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին, որից մի քանի օր անց՝ հունվարի 26-ին, հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Հետո մամուլում գրվեց այլ բարձրաստիճան պաշտոնյաների վարակման մասին եւս։ Անահիտ Ավանեսյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ հիվանդության տարածումը վերջին երեք շաբաթների ընթացքում է աճի միտում ցույց տալիս, եւ ավելացրեց, որ շաբաթ օրվա միջոցառումից առաջ եւս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնատար անձինք, գրում է «Hraparak.am»-ը։ «Ուստի էստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»,- ասաց Ավանեսյանը։ - Բայց վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը համընկավ հենց Պապիկյանի հարսանիքին մասնակցելուց հետո ընկած ժամանակահատվածի հետ։ Չե՞ք կարծում, որ վարակի տարածման օջախ է հանդիսացել հենց Պապիկյանի բազմամարդ հարսանիքը։ - Տեսեք, այս օրերին գրանցված 2 հազարից ավելի մարդկանց վարակման տարբեր առիթներ կարող են լինել, եւ ինչ-որ զուգահեռ անցկացնելու իմաստ չունի եւ տեղին չէ։ - Իսկ հարսանիքի ժամանակ ռեստորան մուտք գործելիս Ձեզնից QR կոդ պահանջե՞լ են։ - Այո։ - Անձամբ միայն Ձեզնի՞ց, թե՞ հարսանիքի մյուս մասնակիցներից եւս։ - Ես իմ մասին եմ խոսում, այո, ես, ինչպես այդ օրը, դրանից հետո, արդեն ընթացքում ուր որ այցելել եմ, բարեբախտաբար, հարցրել են QR կոդ։ - Թեեւ այսօր բազմամարդ հավաքներն արգելված չեն օրենքով, բայց, հաշվի առնելով վարակի տարածման ռիսկը, զուտ անձնական պատասխանատվության տեսանկյունից չե՞ք կարծում, որ գոնե կառավարության անդամները պետք է այս հարցում զգուշավոր լինեն եւ այդ բազմամարդ հավաքներից խուսափեն, քանզի կարող էր եւ հենց այդ հարսանիքը վարակի տարածման աղբյուր հանդիսանալ։ - Տեսեք, միանշանակ կառավարության անդամները, բարձրաստիճան պաշտոնյաները, առաջնորդվելով այդ՝ ավելի բարձր պատասխանատվության զգացումով, պատվաստման առաջին իսկ հնարավորության պարագայում առաջինն էին, որ պատվաստվեցին։ Հետեւում են բոլոր սահմանափակող միջոցառումներին, դիմակներ կրելուն եւ այլն եւ, նորից եմ կրկնում, ենթարկվում են այս պահին օրենքով սահմանված կանոններին եւ դրա շրջանակներում արդեն իսկ կազմակերպում են իրենց կյանքը, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքացիները։ Հավելյալ բան չունեմ ասելու։ - Բայց, ենթադրաբար, այդ օրը հարսանիքին դիմակ չեն կրել, Դուք էլ չեք կրել, մյուսներն էլ։ - Ես նորից եմ կրկնում, ինչպես Դուք շատ լավ քաջատեղյակ եք, մենք արգելք չունենք սնվելիս, հանրային սննդի վայրերում գտնվելիս դիմակ կրելու։ - Ասացիք, որ այս թվերը դեռ պիկը չեն, էլի եք սպասում թվերի աճի։ Դուք դրան ընդառաջ ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ եք նախատեսում, հնարավո՞ր է նոր սահմանափակումներ եւս կիրառվեն, եւ այս իրավիճակում մահճակալային ֆոնդի խնդիր կարո՞ղ է առաջանալ։ - Իհարկե, հոսպիտալացման տոկոսը դրական դեպքերի մեջ ավելի նվազ է, քան «Դելտա» շտամի պարագայում, բայց մենք հասկանում ենք, որ երբ ունենք 2 հազար 500, հաջորդիվ՝ շատ ավելի մեծ թվեր, մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, հարեւան Վրաստանում երեկ էլ 17 հազար դրական դեպք է գրանցվել։ Եվ արդեն այդ մեծաթիվ դրական դեպքերի մեջ, իհարկե, այդ 5 տոկոսն էլ բավականին մեծ թիվ է կազմում, եւ մենք չենք կարող թեթեւ մոտենալ դրան, բոլորս էլ հասկանում ենք, որ առողջապահական համակարգն այսօր էլ եւ հաջորդիվ գերլարված ռեժիմով պետք է աշխատի, որպեսզի կարողանա պատշաճ բժշկական օգնություն մատուցել։ Մենք ունենք հստակ պլան՝ մեր մահճակալային ֆոնդի ծավալման, եւ ըստ այդ պլանի՝ առաջնորդվում ենք։ Հաջորդ օրերին կարիքի դեպքում կծավալվեն նոր մահճակալներ, քովիդի բուժման մեջ կընդգրկվեն նաեւ այլ բժշկական կենտրոններ։ Այս պահին մենք ունենք մոտ հազար հոսպիտալացված քաղաքացի, որոնք օգտվում են ստացիոնար բժշկական օգնությունից։ - Իսկ նոր սահմանափակումների կամ նոր կանխարգելիչ միջոցառումների հավանականություն կա՞։ - Այս պահին նոր սահմանափակումների մասին արդեն իսկ կազմված նախագծեր չունենք, կարող եմ ասել, որ դեռ պահպանվում է այն ռեժիմը, որը հիմա ունենք։
    10:42
    29.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Սարգսյանի հրաժարականն անակնկալ է եղել ոչ միայն Փաշինյանի, այլև՝ նախագահի աշխատակազմի համար. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում են քննարկել տարբեր շրջանակներում, և մարդիկ արձանագրում են, որ հրաժարականի հայտարարությունից հետո էլ նա չի պասիվացել։ Երկու կամ երեք հայտարարություն է տարածել իր աշխատակազմը, իսկ երեկ ՀՀ նախագահը հանդես եկավ Բանակի օրվան նվիրված ուղերձով։ Վերլուծողները կարծում են, որ Հայաստանից հեռացող մարդն իրեն այդպես չի պահում, և սա վկայում է այն մասին, որ Արմեն Սարգսյանն ինչ-որ պլաններ ունի ապագայի հետ կապված։ Իսկ ինչ վերաբերում է հրաժարականին, ապա դա, ըստ ամենայնի, անակնկալ է եղել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի և առհասարակ՝ հասարակության համար, այլև հենց իր աշխատակազմի։ Ավելին՝ նախագահականի մեր աղբյուրները պատմում են, որ հրաժարականին նախորդած օրերին Արմեն Սարգսյանը կապվել է աշխատակազմի հետ, հանձնարարություններ տվել՝ ինչ-որ նոր պրոյեկտի հետ կապված փաստաթղթեր պատրաստելու, նաև՝ եվրոպական ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար տոմսեր ամրագրելու, իսկ հաջորդ օրը զանգահարել և չեղարկել է նախօրեին տված հանձնարարականները։ Աշխատակազմում նույնպես զարմացած են և կատարվածի բացատրությունը չեն գտնում։ Ճիշտ է՝ անցյալում եղել են խոսակցություններ հրաժարական տալու մասին, սակայն այս պահին դրա մասին վկայող ոչ մի փաստ չկար»։
    10:39
    29.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ։ «Գոլոս Արմենիի» Հունվարի 20-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի ցուցաբերած դիրքորոշումն ու սահմանազատման գործընթացն սկսելու մի շարք նախապայմանները բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի համար: «Հրապարակ» Արմեն Սարգսյանն ինչ-որ պլաններ ունի ապագայի հետ կապված։ «Հրապարակ» Քաղաքապետարանում կարծում են, որ թափուր տեղերի համալրումից հետո պարզ կդառնա՝ ով է այս պահին դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը: «Ժողովուրդ» «Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ:
    10:38
    29.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ռուբենը չիջավ բլրից. հերոսի նկարն այժմ հուշապատին է
    Երևանի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի պատին անցորդներն արդեն կտեսնեն 44-օրյա պատերազմում հերոսացած Ռուբեն Մարգարյանի նկարը: Ռուբենը՝ որպես կամավորական, պատերազմի ամենածանր օրերին ընկերներին տաք հագուստ, սնունդ ու զենք պետք է հասցներ: Անհրաժեշտ իրերը տեղ հասել են, իսկ Ռուբենն այլևս չի վերադարձել:
    10:36
    29.01.22
    Ավելին
2022-01-28
  • Հայաստան
    «Բազկամարդը». ոտքերն ու աջ ձեռքը կորցրած փոխգնդապետը սովորեցնում է ապրել
    Դուրս գալ ամենամեծ ողբերգությունից ու փոխել իրականությունը: Այս մասին է «Բազկամարդը»՝ 2 ոտքն ու աջ ձեռքը կորցրած Սարգիս Ստեփանյանի մասին պատմող գիրքը: Հայկական բանակի լավագույն հատուկջոկատայիններից է Ստեփանյանը:
    23:35
    28.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Դեդոն պատերազմ է գնում, Բաբոն հաց է թխում. «Մենք ենք մեր սարերը»՝ Երևանում «Արցախի տանը»
    Թե ինչպես Արցախի խորհրդանիշ Դեդոն որոշեց պատերազմ գնալ, բազկին տիկնոջ պատկերով դաջվածք արեց ու մենակ թողեց սիրելի Բաբոյին: Սա պատմություն է, որը հորինել են հայտնի «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակները: Դիլաքյան եղբայրների ցուցահանդեսը Հայաստանում է՝ «Արցախի տանը»:
    22:33
    28.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Բանակի 30-ամյակը չնշել՝ նշանակում է հրաժարվել Հայաստանի Հանրապետությունից». ազատամարտիկներ
    Այսօր Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներ չեղան: Պաշտպանության նախարարությունը մեկ մեծ միջոցառում՝ «Խոնարհման երեկո» էր նախատեսել «Դվին» հյուրանոցում, որը հետաձգվեց՝ մասնակիցների քովիդով վարակվելու պատճառով: Բանակի կազմավորման 30-ամյակը չնշել՝ նշանակում է հրաժարվել Հայաստանի Հանրապետությունից: Այս մտքով են Հանրապետության հրապարակ գնացել մի խումբ ազատամարտիկներ:
    22:32
    28.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մտահոգություն և հույս. օրվա ուղերձները
    Օրվա ուղերձներում և՛ մտահոգություններ կան, և՛ հույս, որ մի օր էլի ուղղվելու է բանակի մեջքը: Այս համոզմունքն ունեն երկրորդ ու երրորդ նախագահները:
    21:32
    28.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Բավական է ապրել խաբկանքի մեջ». ՀՀ ԱԳ նախարարը վստահ է՝ «արհավիրքն ինքնախաբեության հետևանք է»
    Առավոտյան Եռաբլուրում են եղել պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, Ազգային ժողովի նախագահը: Նրանք ծաղիկներ են դրել զոհված զինծառայողների, ազատամարտիկների հուշաքարերին:
    21:31
    28.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Տեղս պահեք բլուրում». Եռաբլուրի ցավն ու երգը
    Այսօր հայկական բանակի երեսուներորդ տարեդարձն է: Անկախության պատմության մեջ առաջին անգամ բանակի օրը նշում ենք՝ առանց զինվորական երթերի, մասսայական միջոցառումների: Մարդաշատ է եղել միայն Եռաբլուրը:
    19:30
    28.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մարդիկ հզոր, կայուն և պաշտպանված բանակ են ուզում. Բանակի օրը՝ ոչ տոնական Երևանում
    Հզոր, կայուն, պաշտպանված բանակ, ուժեղ զորավարներ: Սրանք երևանցիների մաղթանքներն են Հայոց բանակի 30-ամյակի առիթով:
    19:27
    28.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Դուք բանակ եք ստեղծո՞ւմ». 30 տարի առաջ Հայաստանում առաջին զորակոչն էր
    30 տարի առաջ Հայաստանի ներքին գործերի նախարարին, երբ հարցնում են՝ դուք բանա՞կ եք ստեղծում, ասում է՝ չէ, գունդ ենք ստեղծում՝ երկրի ներսում հանցագործությունների դեմ պայքարի համար: Գունդը իրականում հատուկ գունդն էր, որ Հայաստանի սահմանները պետք է պաշտպաներ: Դրա հիմքի վրա ստեղծվեց Երկրապահը, որն էլ մկրտվելով առաջին Արցախյան պատերազմում՝ պետք է դառնար տարածաշրջանում ամենամարտունակ բանակը:
    19:26
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամեն ինչ զինվորի համար, ամեն ինչ բանակի համար․ Արթուր Վանեցյան
    Արթուր Վանեցյանը գրում է․ «Այսօր մենք նշում ենք Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը: Ոչ վաղ անցյալում մեզ համար այն համազգային մեծ տոն էր: Հայոց բանակը, նրա յուրաքանչյուր ծառայող իրավամբ մեծ դերակատարում է ունեցել Հայոց պետականության կերտման և պաշտպանության գործում: Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու, գնահատելու և խոնարհվելու այն հազարավոր հայորդիների առաջ, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար, ովքեր բավականին բարդ ու դժվարին պայմաններում ծառայել են և ծառայում են մեր հայրենիքին: Ցավոք, արդեն երկու տարի է այս տոնը մեզ համար փոքր-ինչ մթագնել է. բանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած: Սակայն ուզում եմ՝ բոլորս հստակ գիտակցենք, որ խնդիրների մեծ մասը քաղաքական են, դրանք քաղաքական ղեկավարության ապիկարության հետևանք են: Մեր բանակի, մեր զինվորի ոգին նույնն է, նրանք պատրաստ են նույն նվիրումով պաշտպանելու մեր հայրենիքը: Մեր բանակն, այո՛, այսօր վիրավոր է, սակայն այն կա և, վստահ եմ, դառնալու է ավելի ուժեղ, ավելի մարտունակ: Առաջիկա տարիների պետական կառավարումը պետք է իրականացվի՝ «Ամեն ինչ զինվորի համար, ամեն ինչ բանակի համար» կարգախոսով: Հակառակ դեպքում մենք այս տարածաշրջանում որպես պետություն, որպես ինքնուրույն սուբյեկտ ուղղակի այլևս ասելիք չենք ունենա: Ուստի, յուրաքանչյուրիս խնդիրն է անել հնարավոր ամեն բան բանակը վերակառուցելու, այն ավելի ուժեղ դարձնելու համար: Հայոց բանակը վայելել է և պետք է շարունակի վայելել մեր ժողովրդի անվերապահ աջակցությունը և վստահությունը: Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն, հավատում եմ, որ մենք առաջիկայում ևս մեր բանակով հպարտանալու բազմաթիվ առիթներ եք ունենալու: Շնորհավոր տոնդ Հայոց բանակ, Շնորհավոր տոնդ հայ զինվոր, Շնորհավոր բոլորիս տոնը... Հ.Գ. Այս խորհրդանշական օրը մեկնել էինք առաջնագիծ մեր մշտական հավատարմությունը և սատարումը վերահաստատելու մեր զինվորականներին և Հայոց բանակին»:
    18:17
    28.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ
    Հայոց բանակի օրվա առթիվ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ եւ այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Մեր պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի զորամասերում եւ դիրքերում։, գրում է Ագնեսա Խամոյանը։ «Մի խումբ այցելել է Արցախ։ Մեր խումբը՝ Աղվան Վարդանյանը, Մխիթար Զաքարյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը և ես մասնավորապես եղել ենք Մեղրիում։ Անչափ հուզիչ էր առավոտյան զինծառայողների զորացրման, իսկ մի քանի ժամ անց՝ նորերի՝ զինվորական երդման միջոցառմանը մասնակցելը (լուսանկարներ եւ տեսանյութ ցավոք չեմ կարող տեղադրել՝ փոխանցելու համար օրվա էներգիան)։ Եղանք նաեւ դիրքերում։ Տղաների ոգին անկոտրում է։ Փառք Հայոց վիրավոր, բայց հզոր Բանակին»։
    18:12
    28.01.22
    Ավելին