Լրահոս
2022-01-29
-
Հայաստան«Հայփոստը» մտադիր է վերանայել նամակների և ծանրոցների առաքման գները«Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ընկերության մամուլի ծառայությունից` նշելով, որ հունվարի 13-ին հայտ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ ՀԾԿՀ կայքից տեղեկանում ենք, որ գնային փոփոխություններ են լինելու նամակագրական թղթակցության և մինչև 20 կգ ծանրոցների առաքման սակագների դեպքում։ Օրինակ, մինչև 20 և 21-100 գ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը 230 դրամ է, սակայն առաջարկվում է այն բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ: Նախատեսվում են նաև գնիջեցման փոփոխություններ` 501գրամից մինչև 1կգ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ, իսկ 1կգ 100գ –ից 2կգ քաշով նամակները 1860 դրամից դարձնել 1600 դրամ: Մինչև 1 կգ ծանրոցի առաքումը ներկայում արժի 1100 դրամ, սակայն առաջարկվում է գինը նվազեցնել մինչև 900 դրամ, իսկ 1 կգ 100 գրամից 20 կգ գրամ քաշով ծանրոցները 200-ից դարձնել 100 դրամ։ Յուրաքանչյուր լրիվ ու ոչ լրիվ 1 կգ–ի համար սահմանվում է լրացուցիչ վճար։ 1կգ 100գ –ից 2կգ քաշով ծանրոցների առաքման համար «Հայփոստն» առաջարկում է 1300 դրամից սակագինն իջեցնել 1000 դրամի, 7 կգ 100 գ-ից 8 կգ քաշի դեպքում ներկայում գործում է 2500 դրամ սակագինը, սակայն այն կարող է նվազել մինչև 1600 դրամ։ «Հայփոստն» առաջարկում է բարձրացնել նաև դեպի գյուղական համայնքներ պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը։ Ներկայում այս ծառայության գործող 38 դրամի փոխարեն ընկերությունն առաջարկում է սահմանել 175 դրամ: Այլ ունիվերսալ ծառայությունների պարագայում (կույրերի փաթեթներն ու ՀՀ ՊՆ զորամասերի հասցեներով և զորամասերից ուղարկվող փոստային բացիկները, հասարակ նամակը տարածքում, զորամասերից զորակոչիկների քաղաքացիական հագուստ պարունակող հասարակ ծանրոցները) ինչպես եղել են անվճար, այդպես էլ կմնան։ ՀԾԿՀ մամուլի ծառայությունից էլ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնեցլ են, որ իրենք կարող են կարգավորել միայն փոստային ունիվերսալ ծառայությունների սակագները։Ավելին15:1529.01.22 -
ՄիջազգայինՊուտինը Մակրոնին հայտնել է, որ «Ռուսաստանն ուշադիր ուսումնասիրում է Արևմուտքի պատասխանները»Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Մոսկվա ուղարկած իրենց հակաառաջարկներում հաշվի են առել Ռուսաստանի մտահոգությունները:Ավելին15:1029.01.22 -
ՀայաստանՍավանով կախված են հայտնաբերել 37-ամյա կնոջըՀունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության Արաբկիրի ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում առկա աստիճանների վերնամասի ծածկի փայտե հենասյունից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կնոջ դի, հայտնում է «shamshyan.com»-ը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 37-ամյա Գոհար Հ-ն էր։Ավելին15:0329.01.22 -
ՀայաստանԶելենսկին ՆԱՏՕ-ից հստակ պատասխան է պահանջում. «ուկրաինացիները պետք է ինչ-որ հույս ունենան»Զելենսկին հույս ունի, որ ԱՄՆ-ը կօգնի լուծել երկրի ֆինանսական խնդիրները:Ավելին15:0029.01.22 -
ՀասարակականՀայաստանում գործող աղանդները մեկը մյուսից հետաքրքիր տակտիկա ունեն․ իրավաբանՄորմոնները ընկած ամբողջ քաղաքում անգլերենի անվճար դասընթացների բուկլետներ են բաժանում. քիչ առաջ Ինձ էլ մոտեցան, բարձրակարգ անգլերենով ուղարկեցի համապատասխան սրբի մոտ, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։ «Բայց պատկերացնում եք, թե քանի հարյուր երիտասարդ կուտի անվճար դասընթացների խայծը և իր կամքից անկախ կդառնա այդ հերթական աղանդի զոհը: Չնայած Հայաստանում գործող աղանդները մեկը մյուսից հետաքրքիր տակտիկա ունեն. էլ մանկական ու երիտասարդական ճամբարներ, էլ անվճար դասընթացներ, ինչ ուզես: Ու այս ամենը, իհարկե, պետական ապարատի լուռ համաձայնության ներքո»:Ավելին14:5629.01.22 -
Հայաստան«ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելով՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Հայաստանի թրքացմանը». «Պատիվ ունեմ»«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ «ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելով՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը»:Ավելին14:5029.01.22 -
Հասարակական«Գուչիի» հայ մոդելի՝ Արմինե Հարությունյանի ֆոտոշարքը մոսկովյան ամսագրի համարԱրմինե Հարությունյանը հայ լսարանին հայտնի դարձավ որպես «Գուչիի» հայ մոդել, քանի որ հնարավորություն էր ունեցել ներկայանալու Նորաձևության տան ցուցադրության ժամանակ։ Մասնագիտությամբ նկարչուհի Արմինեն դեռ այն ժամանակ հայտարարեց, որ մոդելային կարիերա սկսելու նպատակ չունի, սակայն, երբեմն, ներկայանում է որպես մոդել։ Այս անգամ նա նկարահանվել է ռուսական Badlon ամսագրի համար, որը ստեղծվել է 2020 թվականին՝ Մոսկվայում։ Այն հարթակ է երիտասարդ լուսանկարիչների, նորաձևության և արվեստի գործիչների համար։ «Tert.am Life»-ը ներկայացնում է ֆոտոշարքը, որի հեղինակը Սաշա Կուլակն է, ոճով զբաղվել է Սու Ստեփանյանը, դիզայները Նենսի Ավետիսյանն է։Ավելին14:5029.01.22 -
ՀայաստանԵռաբլուր․ Հունվարի 28 (լուսանկարներ)Հանրապետության հրապարակը դատարկ էր, Եռաբլուրը՝ մարդաշատ․․․Ավելին14:3829.01.22 -
ԱրցախԱրցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչներիԱրցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: Նախագահ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են մեր հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը արժանիորեն ներկայացնելու գործին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար նախագահ Հարությունյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է մեդալներ, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի ու Վաստակավոր մարզչի կոչումների վկայականներ: Երկրի ղեկավարը բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ է մաղթել ու ընդգծել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են հատուկ ուշադրության կենտրոնում պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով այդ բնագավառի զարգացման համար: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:Ավելին14:3629.01.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ում ձերբակալել են նախագահ Բայդենի դեմ մահափորձ ծրագրող տղամարդուԱՄՆ-ում ձերբակալվել է Կանզաս նահանգի մի բնակիչ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Daily Beast պարբերականին։ Ըստ «New York Post»-ի տեղեկությունների՝ ավելի վաղ Կանզասի ոստիկանությունը Գաղտնի ծառայությանը տեղեկացրել էր այն մասին, որ Մերիմենը զանգահարել է իրենց և ասել, որ գնում է Վաշինգտոն՝ «նախագահին տեսնելու»։ Նա իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտարարել էր, որ գնում է Սպիտակ տուն, որպեսզի ասի Բայդենին, որ մարդիկ «մինչև կոկորդը կուշտ են երկրում եղած պառակտումից, որ նա պետք է դեմքով շրջվի Աստծո կողմը»։ Մերիմենը նաև մի շարք հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջում, «ավելի ու ավելի սպառնալից բառապաշարի» կիրառմամբ։ Հատուկ ծառայության աշխատակիցները Մերիմենին ձերբակալել են հոինվարի 26–ին ռեստորանի ավտոկայանատեղիում, երբ նա Կանզասից դեպի Մերիլենդ էր գնում։ Նրա մոտ հայտնաբերել են լիցքավորված փամփշտակալ և թիրախներին հետևելու համար նախատեսված օպտիկական խողովակ։Ավելին14:3529.01.22 -
ՀայաստանՆիկո՛լ, երկիրը ծախել ես, գնացել, քեզ հիվանդի տեղ դրել. Արցախի հերոսի մայրՄեր վարչապետը կորոնավիրուսով դիտավորյալ «հիվանդացավ», որ այսօր Եռաբլուր չայցելի և Հայոց բանակի տոնը չշնորհավորի․ մեծ եղբայրները՝ Ալիևն ու Էրդողանը, թույլ չեն տվել․ «Yerkir.am»-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Նիկոլայի Առուշանյանի մայրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նա խորին արգահատանքով խոսեց գործող վարչախմբի մասին, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավորների։ «Խմբով հիվանդացան։ Եթե հիվանդացել են՝ վերջին հիվանդանալը լինի։ ՊՆ նախարարի հարսանիքի օրը պարելն էլ՝ «կարապի պար» դառնա իրենց համար։ Բանակը լքած էն Սուրեն Պապիկյանը, որ հիմա պաշտպանության նախարար ա, ոչ բարով։ Հեռուստացույցը միացրել եմ՝ ոչ մեկ չի շնորհավորում տղաներին, զուռնա-դհոլով պարում են։ Էս ի՞նչ եք անում, ա՛յ ստոր արարածներ։ Նիկո՛լ, գետինը մտնես, այսքան վաղկոտ, ստոր մարդ կլինի՞։ Նիկո՛լ, երկիրը ծախել ես, գնացել, քեզ հիվանդի տեղ դրե՞լ, ա՛յ այլանդակ, ինչքան կարելի ա դեբիլ տեղով խաբես»,- ասաց զոհվածի մայրը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին14:2229.01.22 -
ՀայաստանՄամ, տենաս կգա էտ օրը, որ ես տուն գամ․ Հայոց բանակի օրը հերոսի 20-ամյակն էՈւղիղ 20 տարի առաջ՝ Ազգային բանակի կազմավորման օրը, ծնվեց Արտակ Գրիգորյանը: Գեղեցկադեմ տղան փոքր հասակում ճարպիկ էր ու աշխույժ: Դպրոցական տարիքում դասընկերների սիրելին էր, նրանց լիաթոք ծիծաղ պարգևող պատանին դպրոցում սիրել է մաթեմատիկա առարկան, սակայն բարձր դասարաններում սպորտն էր իր տարերքը: 2020 թ հունվար-ապրիլ ամիսներին սովորել է Էջմիածնի ԴՕՕՍԱՖ ՍՊԸ-ում, գերազանց հանձնելով բոլոր քննությունները, ստացել է վարորդական վկայական` ձեռք բերելով վարորդի մասնագիտություն, գրում է «News.am»-ը։ 2020 թվականի հուլիսի 30-ին զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Մեղրիի զորամասում: Բանակում եղել է կարգապահ, բանիմաց, աշխատասեր: Ուրալ մեքենայի վարորդ է եղել: Հոկտեմբերի 2-ին ներառվելով հրետանավորների վաշտում՝ Արտակը տեղափոխվել է Արցախ: Եղել Է Ջաբրայիլում, Այգեհովիտում, Իշխանաձորում թեժ կռիվների է մասնակցել, որի պաշտպանական մարտերի ժամանակ էլ զոհվել է հոկտեմբերի 18-ի երեկոյան: ԴՆԹ հետազոտությունը հաստատվել է փետրվարի 5-ին, հուղարկավորվել է փետրվարի 9-ին հայրենի Դողս գյուղում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերի 27-ի հրամանով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով: Հարազատներից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Արտակի 20-ամյակը այլ կերպ է լինելու: «Ակտիվ, աշխույժ, զգացմունքային, շատ շուտ էր հուզվում,...շատ կատակասեր էր, հիմա մեր տունը դատարկվել է»,- hraparak.am-ի հետ զրույցում ասում է հերոսի քույրը՝ Սրբուհին, մեծ վշտով պատմում ամիսներ ձգվող ապրումներից: «Հայրիկս՝ որպես պահեստազոր, սեպտեմբերի 29-ից գնացել էր Արցախ՝ Մարտունի 3, իսկ Արտակը Ջրականն էր պաշտպանում, հոկտեմբերի 28-ի երեկոյան էր, հայրիկս զանգահարել է Արտակին, Արտակը ասել է, որ նահանջ են անում, հասնի Իշխանաձոր՝ կզանգի, ու էդպես էլ չի զանգում, հայրիկս զանգում է զորամաս և իմանում, որ զոհվել է, իսկ մենք՝ տան անդամներով, լուրերից ենք իմանում․․․: Ամիսներ շարունակ Ստեփանակերտում Կարմիր խաչի հետ բանակցել են ադրբեջանցիների հետ ու միայն դեկտեմբերի վերջին նոր թույլ են տվել մտնել եւ հանել աճյունները, իսկ փետրվարի 5-ին հաստատվեց ԴՆԹ-ն»: Պատերազմի օրերին երբ տուն է զանգահարել, շատ չի խոսել․ «Առաջինը հարցնում էի՝ ապահով է տեղը, թե ոչ, հետո՝ հաց կերել է, չի կերել: Զոհվելուց մեկ օր առաջ մայրիկիս հետ խոսեց, ասեց՝ մամ, տենաս՝ կգա էտ օրը, որ ես տուն գամ: Մաման ասեց՝ չասես նման բան, անպայման հետ ես գալու, որ էլի կատակներ անես, գոռգոռաս մեր վրա: Ձայն չհանեց»,-պատմում է քույրը՝ նշելով , որ Արտակը կրտսեր եղբոր՝ Անդրանիկի հետ շատ էր կապված․ «Առանց իրար չէին կարողանում, ոնց որ զույգ եղբայրներ լինեին, տարիքային տարբերությունը մեկ տարի է ուղիղ, շատ ուրախ էր, որ եղբոր հետ նույն զորամասում կծառայի․․․»:Ավելին14:1629.01.22 -
ՀայաստանԳտե՛ք և ճանաչե՛ք մեզ շրջապատող մարդկանց, ովքեր անարգում են Ազգային հերոսի մորը. Գ. ՎարդանյանՆյութի մեկնաբանությունները նայեք և տեսեք մեր երկրի հակառակ կողմը, և նիկոլին սատարողների մարդկային, որակական հատկանիշները. անդրադառնալով Արցախի հերոս Դավիթ Նիկոլայի Առուշանյանի մոր՝ Yerkir.am-ին տված հարցազրույցի արձագանքներին՝ նշել է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։ Հիշեցնենք՝ Արցախի հերոսի մայրը Եռաբլուրում Բանակի օրվա կապակցությամբ տված իր հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել Փաշինյանի իշխանությանը և նրա կամակատարներին։ 《Մեկնաբանությունները արտացոլում են մեր հասարակության մի հատվածի վերաբերմունքը Ազգային հերոս ծնած մոր նկատմամբ, Ազգային հերոսի նկատմամբ, ով, իր կյանքը զոհաբերելով այդ նույն հասարակության համար, իր չորս անչափահաս երեխաներին զրկել է հայր ունենալու իրավունքից։ Մեկնաբանություն գրողներից շատերը ֆեյք չեն, կարդացե՛ք մեկնաբանությունները, գտե՛ք, ճանաչե՛ք և իմացե՛ք, մեր շրջապատող մարդկանցից ովքեր են, որ անարգում են Ազգային հերոսի մորը։ Այդ ստոր տեսակը կա և մեզ հետ հավասար ապրում ու շնչում է այն հողի վրա, որի համար իր կյանքը զոհեց այս կնոջ որդին։ Հերոսը մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր, Արցախի հերոս Դավիթ Նիկոլայի Առուշանյանն է, ով ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավել զրահատեխնիկա։ Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրավորվելուց հետո դուրս գալով խոցված ՀՄՄ-ից` չի լքել մարտադաշտը, մտել է այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը, չլքելով ռազմի դաշտը, մտել է 3-րդ ՀՄՄ-ն և շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը, իր կյանքի գնով կատարելով մարտական առաջադրանքը»- նշել է Գերասիմ Վարդանյանը։Ավելին14:1329.01.22 -
ՀայաստանՀայոց բանակին նվիրված միջոցառումը չկայացավ, որովետև փորձել են չբարկացնել Ալիևին. ԽամոյանԱվելին14:0329.01.22 -
ՀայաստանՍաթիկ Սեյրանյանը վերընտրվեց ՀԺՄ նախագահԺուռնալիստների միության գործող նախագահ, «168»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց միության նախագահի պաշտոնում: Սեյրանյանը ընտրվեց 92 կողմ ձայնով: Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել:Ավելին14:0229.01.22 -
Առողջապահական«Օմիկրոն» շտամի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետինԿորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Եթե ունեցել եք COVID-19, միևնույն է, պատվաստվե՛ք։ «Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ COVID-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։ Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է», - նշել են նախարարությունից:Ավելին13:5829.01.22 -
ՀայաստանԼրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը. Թագուհի ԹովմասյանԼրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Բնականաբար, արդեն շղթայական ռեակցիայով այդ վերաբերմունքն իջնում է ներքև ու արդեն պատգամավորներն են հանդգնում ԱԺ ամբիոնից վիրավորել լրագրողներին», - նշեց նա: Ըստ պատգամավորի` Նիկոլ Փաշինյանի նպատակն է լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքը իջեցնել, հասցնել ամենացածր մակարդակի, որովհետև նա շատ լավ գիտի լրատվամիջոցների ուժը, հետևաբար, փորձում է լրագրողների դերակատարումը նսեմացնել Հայաստանում: Թագուհի Թովմասյանն ասաց, թե առաջիկա շաբաթվա ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցությունը Էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին նախագիծ է դնելու շրջանառության մեջ, սակայն հարց է` իշխանությունը կգնա՞ այդ քայլին, թե՞ չի գնա: «Որովհետև հասկանում են, որ իրենց գործունեությունը դառնալու է Էթիկայի հանձնաժողովի քննության առարկա, դրա համար դժվարանում եմ ասել՝ ինչ արդյունքի կհասնենք, բայց քայլ չանել չենք կարող», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:Ավելին13:4829.01.22 -
ՀայաստանԳանգուղեղային ծանր վիրավորում ստացած տղաների համար բացվեց ՀՀ–ում առաջին խնամքի կենտրոնը«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում այսօր` հունվարի 29-ին, բացվել է նոր բաժանմունք, որը նախատեսված է գանգուղեղային ծանր վիրավորում ստացած զինվորների համար, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ Վերականգնողական կենտրոնում սկզբում իրականացվեց օրհնության արարողություն, այնուհետև կտրվեց կարմիր ժապավենն ու հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու պայմաններին։ «Այսօր լրանում է 4 տարին, ինչ գործում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։ Այս ընթացքում մեզ հաջողվել է շուրջ 6 հազար մեր տղաներին սպասարկել, նրանց հույս ու հավատ ներշնչել։ Այսօր էլ բացում ենք նման բաժանմունք` բարերարների օգնությամբ»,- նշել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նրա խոսքով` բաժանմունքը տարբերվում է այլ հարթակներից իր ուղղվածությամբ` այստեղ բուժում կստանան այն տղաները, որոնք գանգուղեղային կամ ողնաշարային ծանր վնասվածք ստանալուց հետո ունեն այնպիսի կարգավիճակ, որը թույլ չի տալիս նրանց երկարատև բուժումն այլ հաստատություններում, առավել ևս տան պայմաններում։ Մուրադյանն ընդգծել է, որ իրենց բաժանմունքում տղաները կստանան այնպիսի բուժում, որը թույլ կտա վերջիններիս հանել այդ վիճակից` խոսքը կոմատոզ վիճակի (կյանքին վտանգ սպառնացող վիճակ, որը բնորոշվում է գիտակցության կորստով, ռեֆլեքսների մարմամբ մինչև լրիվ անհետանալը,- խմբ.) մասին է։ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի համար տարածքը տրամադրել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը: Բաժանմունքի բացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգացել է ԱՄՆ–ում գործող Family Rescue Fund-FRF բարեգործական հիմնադրամը: FRF հիմնադրամի նախագահ Նազ Բաշքիջյան–Աթիկյանն ասաց, որ իրենք շատ ծրագրեր են իրականացրել Զինվորի տան հետ և այս մեկն էլ բացառություն չեղավ։ «Անցյալ տարի սեպտեմբերին, երբ ես եկա Հայաստան, Հայկուհին (Զինվորի տան տնօրենը,–խմբ.) ինձ ասաց այս ծրագրի մասին, ես անմիջապես պատասխանեցի, որ անպայման կօգնենք ու կանենք ամեն ինչ։ Ահա այսօր արդեն այս ամենն իրականություն է»,- նշել է Նազ Բաշքիջյանը։ Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ ընդգծեց, որ նման վնասվածքներ ստացած տղաներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցը բաց էր մնացել։ Բուժման ծախսերի վերաբերյալ դեռևս անցած տարի կենտրոնը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, խնդրել, որպեսզի սահմանվի հատուկ գին, քանի որ նմանատիպ բուժումը թանկ է, սակայն առայժմ բուժումն իրականացվում է բարերարների միջոցներով։ «Մենք ունեինք որոշակի վիճակագրություն, թե տարբեր պատերազմների ընթացքում նման վնասվածք ստացածներից քանի տոկոսն ունի նմանատիպ բուժօգնության կարիք։ Դրան համապատասխան էլ ընտրվել է մեր մահճակալային ֆոնդը: Այս պատերազմի հետևանքով նման խնդրով 4 տղա է տեղափոխվել արտերկիր, վստահ եմ` եթե այս կենտրոնն այն ժամանակ լիներ, կարիք չէր լինի նրանց տեղափոխելու»,- ասել է Մինասյանը։ Բաժանմունքում հնարավորություն կա մինչև 20 զինվորի բուժօգնություն տրամադրելու։ Զինվորի տան տնօրենը շեշտեց, որ ապագայի համար կան նաև ավելի մեծ ծրագրեր, որոնց կողքին կրկին կանգնած է FRF հիմնադրամը։Ավելին13:3229.01.22