Լրահոս
Հասարակական
22:04
09.01.20
95

Նախարարը Մարալիկի ծննդատունը փակում է՝ հանուն մարալիկցիների

Մարալիկի ծննդատունը փակելու մտքից առողջապահության նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել: Նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ ծննդատունը փակում են ոչ թե գումար խնայելու համար, այլ որովհետև այն վտանգավոր է մարալիկցի ծննդկանների ու նորածինների համար, նաև ծնունդներն են քիչ: Ինչպես հիշում եք, Մարալիկի բնակիչները երեկ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով չփակել ծննդատունը: