Լրահոս
Հասարակական
22:55
28.01.20
89

Մալյանը, Տեր-Նակալյանն ու Դանիելյանը ազատ են արձակվել

ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին, Ադեկվադներից Կոնստանտին Տեր-Նակալյանին ու Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, ավելի ուշ՝ ազատ արձակել: Մալյանին ու Տեր-Նակալյանին ձերբակալել են ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու, իսկ Դանիելյանին թմրանյութ պահելու կամ օգտագործելու կասկածանքով: Իրենք՝ բերման ենթարկվածները, 6-րդ վարչությունից դուրս գալուց հետո հայտարարել են, որ իրավապահները չեն գտել որևէ ապօրինի իր կամ նյութ: Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է, թե պատահածը մի էժան շոու է, որ հավանաբար պետք էր ինչ-որ մեկին: