Լրահոս
Հասարակական
22:56
24.12.19
117

Կյանքը՝ հեղափոխությունից հետո. ինչո՞ւ չկա զարգացումը

Հեղափոխական իշխանությանը ի՞նչն է խանգարում կատարել թռիչքաձև նախընտրական խոստումնները: Նախ հայտարարում էին, թե հնից ժառանգություն մնացած խորհրդարանն է խանգարող, հետո պարզվեց դատարաններում խնդիրներ կան հիմա բանը հասել է նրան, որ վարչապետը ահազանգում է, թե ամբողջ պետական համակարգն է դիմադրում հեղափոխությանը: Իշխող քաղաքական թիմի ընդդիմախոսները հստակ գիտեն իրական խնդիրը ղեկավարման փորձառություն չունեցող մարդիկ ծանրաձողի այնպիսի քաշ են սահմանել, որ պարզապես չեն կարողանում բարձրացնել: Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկման ժամանակ ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ինքն ու Հրանտ Բագրատյանը օրինակ ունեցել են Երևանը ավիացիոն հաբ դարձնելու առաջարկ Չինաստանից: Այն տարածաշրջանում դառնալու էր լիդեր, բայց որքան էլ փորձել են Կառավարությունում առաջ մղել գաղափարները, հանդիպել են անհասկացողության պատի: