Լրահոս
Առողջապահական
22:33
02.02.20
76

Կորոնավիրուս. Չինական սարսափը | Կորոնավիրուս Հայաստանում չկա...99,9 տոկոսով

Այսօրվա ամսաթիվը՝ 02.02.2020-ը, որ չինարենում համահունչ է «ես սիրում եմ քեզ» արտահայտությանը, այդպես էլ չի դառնա հազարավոր չինացի սիրահարների ամուսնության գրանցման օրը: Իսկ այս թվերը ըստ չինական ավանդույթի, հանդիպում են հազար տարին մեկ անգամ: Բայց երկրի իշխանությունները սիրուց բան չեն հասկանում, արգելել են բազմամարդ միջոցառումներ կազմակերպել: Պատճառը Չինաստանում օր-օրի զոհերի թիվն ավելացնող «կորոնավիրուս» անունը ստացած նոր վարակն է: Այն արդեն հասցրել է տարածվել ավելի քան տասը հազար մարդու օրգանիզմում, ու սպանել ավելի քան 200-ին: