Լրահոս
Աշխարհ
23:14
10.01.20
92

Կործանված օդանավը. Իրանը հրավիրում է միջազգային փորձագետների

Կանադայից մինչև Ավստրալիա Իրանին հիմա մեղադրում են Թեհրանում կործանված ուկրաինական բոինգ 737 օդանավը խոցելու համար: Առաջինը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն է նման հայտարարություն արել: Ու մինչ օդանավի կործանման սոցցանցերում տարածված տեսանյութերում ոմանք իրանական հրթիռներ են փնտրում, պաշտոնական Թեհրանը միջազգային փորձագետների է հրավիրում Իրան վթարի հետաքննությանը մասնակցելու համար: