Լրահոս
Կրթություն և գիտություն
21:54
11.01.20
76

ԿԳՄՍ նախարարը կոչ է անում պահպանել տուն-հուշարձանները

Կրթության, գիտության, սպորտի ու նաև մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը առավոտից թակել է մշակույթային արժեք ունեցող տներում ապրող կամ աշխատող քաղաքացիների դռները՝ նրանց թռուցիկ-նամակներ փոխանցելու: Նախարարը այսպիսով կոչ է արել պահպանել տուն-հուշարձաները և անհարկի ձևափոխություններ չանել շենքերում: Զգուշացնող առաջին նամակը Հարությունյանը փոխանցել է օպերային երգչուհի Հայկանուշ Դանիլյանի թոռնուհիներին: