Լրահոս
Հայաստան
14:33
14.03.19
402

Կառավարության դիմաց պահանջում են, որ վարչապետը լսի

Այսօր մարդաշատ էր Կառավարության շենքի տարածքում: Լենուղի գյուղի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն էին նորից իրենց խնդրի մասին հիշեցնում: Բողոքում էին նաեւ գրավատների ու փոխանակման կետերի սեփականատերերը: Բոլորը ընդհանուր պահանջ ունեն: Կամ տեսնել վարչապետին, կամ գտնել մեկին, ով վարչապետին կհասցնի իրենց խոսքը:

Լենուղի գյուղի բնակիչները ասում են. այստեղ կսպասեն մինչև հստակ պատասխան ստանան: Կամ էլ կգնան ու կտեղավորվեն գյուղի դպրոցոււմ կամ գյուղապետարանում:

Փոխանակման կետերի ու գրավատան ներկայացուցիչներն էլ կրկին պահանջում են բացատրել, թե ինչ հիմքով են որոշել 60 անգամ բարձրացրել պետական տուրքը: Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք:

Նրանք բաց նամակներով դիմել են կառավարության: Պատասխան դեռ չեն ստացել: Ասում են, նախագծի ընդունման դեպքում կետերի 95 %-ը կփակվի: