Լրահոս
Հասարակական
22:13
13.01.20
85

Իշխանական ընտանիքի համար քննադատությունն անտանելի՞ է

Պայմանական անունով քաղաքագետ օրգ կայքը, որ, ըստ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի՝ սուտ տեղեկություններ է հրապարակում Փաշինյանների մասին, պարզվեց Politik.am-ն է, որի խմբագրի ֆեյսբուքյան էջը անհայտ մարդիկ կոտրել են Հայկական ժամանակի սկանդալային հոդվածի հրապարակման նախօրեին: Պատահականությու՞ն է՝ խմբագիր Բորիս Մուրազին այդպես չի կարծում: Իրենց աղբյուրների համար թիրախավորված լրատվամիջոցների ցանկն ընդլայնվում է Yerevan Today-ին, ժողովուրդ օրաթերթին են միանում նաև պոլիտիկն ու Antifake-ը: