Լրահոս
Աշխարհ
22:49
08.01.20
91

Իրանն ուզում է «կտրել Ամերիկայի ձեռքը»

Ամերիկացիների 71 տոկոսը հավանական է համարում Իրանի ու Միացյալ Նահագների միջև պատերազմը: Սա «Ռոյթերս» գործակալության հարցման արդյունքն է: Այն անցկացվել է Իրաքում իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Մերձավոր Արևելքում այժմ զգացվում է հնարավոր պատերազմի շունչը և աշխարհը տագնապով հետևում է, թե ի՞նչ ընթացք կստանան իրադարձությունները: Իսկ դրանք հուսադրող սցենարով չեն զարգանում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայությունը պետք է բացառել այս տարածաշրջանում: Թեհրանը 35 հրթիռ է արձակել Իրաքի ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ: