Լրահոս
Տարածաշրջան
19:40
07.10.21
44

Իրանական հրթիռների ձայնից ես մի օր արթնանալու. Թեհրանից զգուշացրել են Ալիևին. տեսանյութ

Իրան-Ադրբեջան-Թուրքիա առճակատումը սրվում է: Փոխադարձ տնտեսական արգելքներ են սահմանում մեր հարևան երեք երկրները: Այսօրվանից Իրանը փակել է ցամաքային ճանապարհը թուրքական ապրանքների համար ու դադարեցրել առևտրաշրջանառությունը այդ երկրի հետ: Այս արգելքը կանգնեցրել է նաև Թուրքիայից բեռների փոխադրումը Ադրբեջան: Սրանով Թեհրանը պատասխանում է Անակարայի երեկ կայացրած որոշմանը, որով սահմանափակվել է իրանական բեռնատարաների մուտքը Թուրքիա: Միևնույն ժամանակ Թեհրանը շարունակում է ռազմատենչ զգուշացումները Բաքվին: Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհսեն Դեհնավինը Ալիևին խորհուրդ է տվել հրաժարվել իսրայելական անօդաչուներից և թուլացնել լարվածությունը սահմանին: