Լրահոս
Հասարակական
11:02
22.01.20
121

ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանում և հայրական տանը խուզարկություն կատարելու վերաբերյալ, որն առաջին ատյանը մերժել էր։ Երեկ տեղեկացանք, որ քննիչ Ասատրյանը դիմել է դատարան նաև Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։

Առաջին ատյանի դատարանը կրկին մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, և վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել է այն։ Արդյունքում, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է օրինական հիմքերով գաղտնալսել Թովմասյանի զանգերը և համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։Մեզ ասացին, որ դատավոր Համբարձումյանը երբևէ գործադիր իշխանության դեմ որոշում չի կայացրել, իսկ helpcourt.am դատավորների գնահատման համակարգում ամենացածր վարկանիշն ունեցող դատավորներից է»։