Լրահոս
Հասարակական
22:02
24.01.20
92

ՀՔԾ-ն խուզարկել է ՍԴ նախագահի տունը

Հատուկ քննչական ծառայությունը Սահմանադրական դատարանի նախագահի տանը ինչ-որ սեփականության վկայականներ էր փնտրում, չի գտել: Հրայր Թովմասյանի կարծիքով այն ինչ կատարվում է այսօր հենց այսպես չի ավարտվելու, ինքը նոր քրեական գործի հիմքեր է տեսնում, որից լիարժեք պաշտպանվելու համար իրենք ապացույցներ չեն ունենալու. ՀՔԾ-ն չի թույլատրել տեսաձայնագրել իր հարցաքննություններն ու այսօրվա խուզարկությունը:

«Դուք գործընթացների միայն 10 տոկոսն եք տեսնում», խուզարկությունից հետո լրագրողներին հայտնել է Հրայր Թովմասյանը: Նա հիշեցրեց, որ դրա մասին Արթուր Վանեցյանն էր ակնարկել: Թովմասյանը հույս ունի ԱԱԾ նախկին տնօրենը մի օր կխոսի դրա մասին: Թովմասյանի կարծիքով իշխանությունն իրենից արագ ազատվելու մտադրություն ունի ու այդ գործողություններն անում է շատ կոպիտ ձեւով: