Լրահոս
Հասարակական
22:42
16.01.20
96

Հեռուստատեսության եւ ռադիոյի խնդիրները՝ Ազգային ժողովում

Որոշ հեռուստաընկերությունների աշխատանքից դժգոհ քաղաքական մեծամասնության նախաձեռնությամբ, այսօր խորհրդարանում լսումներ են հրավիրել ու քննարկել «Հեռուսատատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների հարցը: Երկրի թիվ մեկ քաղաքկան ամբիոնից խոսել են հեռուստաընկերություններին լիցենզազվորման, հեռուստատեսային դաշտը կարգավորող նոր օրենքի անհրաժեշտության մասին: Իշխող թիմի ներկայացուցիչները պարբերաբար կրկնել են, որ նախատեսվող փոփոխությունները քաղաքական ենթատեքստ չունեն, խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա: