Լրահոս
Քաղաքական
23:33
27.01.20
69

Հենրիկ Հարթենյանը Երեւանի ավագանուց դուրս եկավ

Երևանի ավագանու սկանդալի կենտրոնում հայտնված անդամ, իմ քայլական Հենրիկ Հարթենյանը վայր է դրել մանդատը: Հարթենյանը ֆեյսբուքում գրել է, որ ելնելով ստեղծված իրավիճակից հայցում է բոլորի ներողամտությունը: Ուշադրություն դարձրեք 20-ամյա երիտասարդը չի գրել, որ զղջում է ատելության խոսքի համար կամ ընդունում է, որ լավ բան չի եղել: Չէ, ուղղակի ելնում է ստեղծված իրավիճակից:

Երևանի ավագանու, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ Երևանի խորհրդարանի անդամը իր ֆեյսբուքյան էջում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի աղջկան թիրախավորելու կոչ էր արել հավանաբար մտածելով, որ շատերին դուր կգա իր գաղափարը: Բայց արի ու տես, որ ավագանու անդամին ոչ ոք չի հասկացել, անգամ իր թիմակիցներն են քննադատում: Բարոյականության մասին իմքայլականին խրատներ են տալիս նույնիսկ այն իմքայլականները, որ հենց իրենք էլ ունեն խորհուրդ տվողի կարիք:

Այս մեկնաբանությունները տեսնելիս տպավորություն է, որ ավագանու անդամին քննադատելով իշխող խմբակցությունը ուզում է մոռացնել տալ սև ժապավենների, դագաղների, ինչու ոչ կտրվելիք թաթիկների մասին, ու քավության նոխազ դարձնել 20-ամյա երիտասարդին: Որի գրառումը, հաստատ, վերջին շրջանում մեր տեսած անհանդուրժողականության ամենացցուն օրինակը չէ: