Լրահոս
Հասարակական
23:16
10.01.20
80

ՀԴՄ-ն՝ «կախարդական փայտիկ». քաղաքացիների պատասխանը՝ վարչապետին

ՀԴՄ կտրոն չտպող տնտեսվարողին նկարահանելու և դրանով ոստիկանությանն օգնելու՝ վարչապետի կոչը միանշանակ չի ընդունվել: Հասարակությունն ու մասնագետները տարակուսած են Հայլուրի տեսախցիկի առաջ մարդիկ հարցրել են 37 թի՞վն է, ի՞նչ է... Վարչապետը 1.5 տարի է՝ պնդում է ընդհուպ մինչև աղքատության ցուցանիշի մեղավորները նրանք են, որ ՀԴՄ չեն տպում: Նիկոլ Փաշինյանը մի անգամ չէ, որ կրկնել է եթե թոշակառու տատիկը 1 կգ շաքար գնելիս չի պահանջում ՀԴՄ կտրոն, նրա թոշակը չի բարձրանա, իսկ եթե պահանջում է ու չի ստանում, թող նկարահանի ու նյութը տա իրավապահներին, դա վարչապետի համոզմամբ հեչ էլ գործ տալ չէ: Դուք պարզապես չգիտեք կախարդական ՀԴՄ-ի զորությունը: