Լրահոս
Առողջապահական
21:54
11.01.20
73

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվն աճում է

Հայաստանում H1N1 գրիպից մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնում, նշում է միայն, որ դեպքը երեկ է տեղի ունեցել: Սուր շնչառական վարակներով՝ հոսպիտալացվածների 98%-ը մինչև 18 տարեկան է: Ըստ նախարարության, սուր շնչառական վարանկերով հիվանդությունները աճել են ամբողջ եվրոպական տարածաշրջանում, նաեւ մեր երկրում: Միևնույն ժամանակ, հայտնում են, թե նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են պոլիկլինիկաներ դիմելությունը եւ թոքաբորբով հոսպիտալացումները: