Լրահոս
Հայաստան
22:53
28.01.20
109

Հայաստանի բանակը 28 տարեկան է

Օրվա շնորհավորական ուղերձում նախագահ Արմեն Սարգսյանը գրել է, որ բանակը մեր ճակատն է։ Եվ բանակի շնորհիվ մենք բաց ճակատով, այսինքն՝ հպարտությամբ, արժանապատվությամբ, ազատ ու համարձակ ենք նայում մեր հեռու և մոտ հարևանների, մեր բարեկամների ու հակառակորդների, մեր ծանոթների ու անծանոթների աչքերին։ Առավոտյան երկրի ղեկավար կազմն այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմի ու ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին: Այնտեղ է եղել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ասել է, որ մեր բանակը նսեմացնել չի հաջողվել, որովհետև մեծ հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել: