Լրահոս
Աշխարհ
22:48
08.01.20
61

Գեներալ Սոլեյմանիի մահը. ողբերգություն՝ ողբերգությունից հետո

Իրանում այսօր հուղարկավորել են գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Նա Իրանի ամենաժողովրդական դեմքերից մեկն էր: Ամերիկացի վերլուծաբանները նրա հռչակը համեմատում են Ջեյմս Բոնդի, Լեդի Գագայի եւ անցած դարի ամենանահզոր զորավրների համբավի հետ: 80 միլիոնանոց Իրանում Սոլեյմանին իր ազդեցիկությամբ կարող էր համեմատվել որեւէ պետության փոխնախագահի հետ: Գեներալի հուղարկավորությունը պետք է տեղի ունենար երեկ՝ ծննդավար Քերմանում, սակայն աննախադեպ մեծ սգո թափորի պատճառով այն հետաձգվել էր: Հայտնի է, որ հոգեհանգստի արարողության ընթացքում հրմշտոցից ավելի քան 4 տասնյակ մարդ մահացել է: Այդքան շատ մարդ՝ վերջին անգամ Իրանում փողոց էր դուրս եկել երկրի առաջին գերագույն հոգևոր առաջնորդի հոգեհանգստի ժամանակ: