Լրահոս
Սոցիալական
23:24
20.01.20
104

Գազի գինը սպառողի համար հնարավոր է բարձրանա

Գազի թանկանալու վերաբերյալ շշուկները չեն դադարում: Ապրիլի մեկից հնարավոր է կապույտ վառելիքը թանկանա մեր բնակարաններում: Բայց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի: Այս հայտարարությունը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում: Փոխվարչապետը այսօր վստահեցրել է, որ գազը սահմանին առաջիկա մեկ տարում չի թանկանա: Բայց գազպրոմը կարող է հայտ ներկայացնել ներսում գինը թանկացնելու վերաբերյալ: Ի դեպ, ֆինանսների նախարարը չի բացառել, որ թանկանալու դեպքում կառավարությունը հնարավոր է սուբսիդավորի այն: