Լրահոս
Կրթություն և գիտություն
23:12
10.01.20
93

Էջմիածնի թիվ 8 դպրոցը չի ընդունում նոր տնօրենին

Էջմիածնի թիվ 8 դպրոցում դեկտեմբերի կեսից տնօրենի հրաժարականի պահանջով գլուխ բարձրացրած բողոքը վերաճել է դասադուլի: 320 աշակերտ բոյկոտում է դասերը: Ավելին՝ նրանց ծնողները մի դիմում են ստորագրել, որով հայտնում են, թե դպրոցից կհանեն իրենց երեխաներին, եթե տնօրենը չհեռանա: Պատրաստ են անգամ փակել Երևան-Էջմիածին-Արմավիր ճանապարհը: