Լրահոս
Առողջապահական
22:43
14.01.20
105

Եղվարդի ծննդատունը դեռ չի փակվի

Եվ այսպես, իշխող քաղաքական ուժը նախ հայտարարեց 7 ծննդատուն փակելու մասին, հետո ասաց, որ որոշումն անբեկանելի է, իսկ ավելի ուշ պարզվեց բեկանելի է, ավելին 7-ից առնվազն երկու ծննդատունը հիմա չի փակվի... Առողջապահության նախարարը, համենայն դեպս, հաջողեց մի քանի ժամում երկու հակասական հայտարարություն անել: Նախ ասաց, որ ծննդատները փակելու որոշման դեմ պայքարն անիմաստ է, իսկ այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նման որոշում, ըստ էության, դեռ չկա: Մի խոսքով, ծանր օրեր է ապրում երկրի ծննդօգնությունը: Վաղ առավոտից Եղվարդի ծննդատան դիմաց բողոքի ակցիա էր՝ ի պաշտպանություն ծննդատան: Ակցիան ցրվեց միայն մարզպետի հանգստացնող հայտարարություններից հետո: