Լրահոս
Աշխարհ
21:45
22.01.20
152

Չինաստանում ծնված նոր վիրուսը գրոհում է աշխարհը

Աշխարհին նոր գլխացավանք է պատուհասել: Չինական մահաբեր վիրուսը արդեն խլել է 10 մարդու կյանք ու հասել Միացյալ Նահանգներ, Ռուսաստան: Ոչ պաշտոնական տեղեկություններով ժաեր առաջ Պեկինից Մոսկվա ժամանած Արման անունով երիտասարդին օդանավակայանից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Աշխարհով թափառող շնչառական նոր վիրուսին անդրադարձել է նաև Հայաստանի առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը ասել է, որ սահմաններ փակելու կարիք չկա: Հայաստանում իրավիճակը վերահսկվում է: Իսկ Չինաստանից Հայաստան եկող ուղևորների ջերմությունը օդանավակայանում չափում են:

Ինչպես գիտեք այս տարվանից Չինաստանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմը վերացել է: Մայրաքաղաք Պեկինում բժշկական դիմակները սպառվել են ռեկորդային արագությամբ: Չնայած, չինացիները վստահեցնում են, որ տագնապի մեջ չեն, համաշխարհային առողջապահական ընկերությունների մասնագետները օր ու գիշեր լաբորատորիաներում փորձում են ստեղծել վիրուսի դեմՆ առնող պատվաստանյութներ: