Լրահոս
Հասարակական
22:06
09.01.20
83

Բազմոցին պառկած մարդը եւ կառավարության «ստանդարտները»

«Աղքատությունը մարդկանց գլուխներում է» մտքի հեղինակը Հայաստանի վարչապետը, այսօր էլ ասել է, որ կառավարությունը չի պատրաստվում հաղթահարել բազմոցին պառկած մարդու աղքատությունը: Ըստ նրա կյանքը փոխելու ու լավ ապրելու համար իշխանությունը արդեն բավարար դաշտ ստեղծել է: Ու եթե քաղաքացիները չկարողանան ինքակազմակերպվել և շարունակեն չաշխատել, կառավարությունը կսկսի իր ստանդարտները պարտադրել: Ի դեպ, այս իշխանության սահմանած ստանդարտներից մեկը Ամանորը հրապարակում տոնելու գաղափարը, Փաշինյանը արդյունավետ է համարել և հորդորել է այսօրվանից պատրաստվել հաջորդ ամանորին: Իսկ մինչեւ այդ, ոսկեջրել զուգարանները եւ կազմակերպել յարխուշտայի փառատոն: