Լրահոս
Հասարակական
21:47
11.01.20
88

Բանակում մահվան դեպքերը կրճատվե՞լ են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե բանակում զինծառայողների մահացության դեպքերը հասել են «պատմական մինիմումի», առնվազն կասկածելի են թվում փորձագետներին: Մանավանդ, որ վարչապետը ամբողջական վիճակագրություն չի ներկայացրել: Այսօր, երբ դատախազությունից խնդրեցինք նախորդ տարիների վիճակագրությունը, մեզ ուղարկեցին միայն 2008-2019 թվականներինը: Իսկ դրան նախորդած տասնամյակի տվյալները չստացանք: Մինչդեռ, մեր տրամադրության տակ եղած վիճակագրության համաձայն, 2007 -ին է եղել զինծառայողների մահվան դեպքերի պատմական մինիմումը՝ 31 հոգի: Իսկ անցած տարի 49 զինծառայող է մահացել: Պարզապես, ըստ դատախազության, նրանից միայն 20-ի մահը կապ ունի զինծառայության հետ: Ահա, այս նոր, կասկածելի տարբերակման արդյունքում է միայն, որ 2019-ը պատմական տարի է դարձել: