Լրահոս
Հասարակական
23:22
14.03.19
326

Բախումներ, բերման ենթարկվածներ և քանդված սրճարաններ


Հետհեղափոխական մեկ տարում առաջին անգամ հանրապետության կենտրոնն այսօր լարված էր: Քաղաքային իշխանությունը վաղ առավոտից սկսել էր սրճարանների ապամոնտաժումը: Օպերայի տարածք ծանր տեխնիկա բերելուց հետո իրավիճակը սրվել է: Սրճարանների աշխատակիցները փակկել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը: Բախումներ են եղել քաղաքացիների ու իրավապահների մեջ: Մաշտոց-Թումանյան խաչմերուկում նստացույցը ցրելուց հետո իրադրությունը նորից սրվել է Ազատության հրապարակում: Սրճարանների աշխատակիցները ամեն կերպ փորձել են խոչընդոտել բուլդոզերների աշխատանքը: Հրմշտոցիցի հետո ոստիկանական շղթայի մեջ հայտնված բուլդոզերները շարունակել են սրճարաններից ազատել ազատության հրապարակը: Այսօր ասֆալտին են փռել Ատլանտիկն ու Ջազվեն: