Լրահոս
Քաղաքական
22:07
23.01.20
111

Ազգային ժողովում «մոռացել են» օրակարգը

Սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու որոշումից ու դրան հաջորդած բողոքի ալիքից հետո կրքերը կարծես պակաս թեժ են, բայց խորհրդարանում օրենսդիրները չեն խաղաղվում ու օրկագը թողած զբաղված են տարբեր կենդանիների հիշելով:

Իմքայալական Համազասպ Դանիելյանը, որին հաստատ կհիշեք Նաիրա Զոհրաբյանի՝ Համազասպ , մի քիչ զուսպ եղեք թևավոր դարձած խոսքից, էլի մի քիչ անզուսպ է եղել, բայց այս անգամ ամենալուսավոր ընդդիմության հետ բանավեճի ժամանակ:

Ասել է՝ ձիերին կարելի է տանել առվի մոտ, բայց չի կարելի ստիպել ջուր խմել: Լուսավոր խմբակցությունից Գևորգ Գորգիսյանը հայկական ասացվածքով է պատասխանել՝ խոզի գլուխը խալիչին չի մնում, գլորվում, ընկնում է ցեխը: