Լրահոս
Հայաստան
16:57
13.03.19
581

Ավշարի դպրոցում գործադուլ եւ դասադուլ է. գյուղի ճանապարհը փակել են

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում երեկվանից կրքերը չեն հանդարտվում: Նորընտիր տնօրենից դժգոհողները այսօր էլ փակել են գյուղի ճանապարհը: Գյուղում բոլորը խոսում են այն մասին, որ քիչ է՝՝ նորանշանակ տնօրենը մարզպետի ազգականն է, հիմա էլ՝՝ փոխտնօրենին է առանց պատճառի աշխատանքից ազատել:  

Ավշարի միջնակարգ դպրոցում երեկվանից գործադուլ ու դասադուլ է, ասում են՝ անժամկետ, մինչև նորընտիր տնօրենը չհեռանա:

Դպրոցի աշակերտներն ու ծնողները առավոտից փակել են գյուղի ճանապարհը: Նորընտիր տնօրենը երեկ խոստացել էր հրաժարականի դիմում գրել,սակայն հետո փոշմանել է,այսօր էլ աշխատանքի չի եկել: