Լրահոս
Հասարակական
00:38
27.01.20
85

Ատելությունը՝ Նյուտոնի 2-րդ օրենքով

Հինգշաբթի զինված քաղաքացին Երևանում մտավ Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, կրակոցներ արձակեց, պատանդառեց մի քաղաքացու ու պահանջեց ցույց տալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը: Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ բանակցությունից հետո, քաղաքացին համաձայնեց հանձնել զենքը, հանձնվել՝ պայմանով, որ իրեն ձեռնաշղթաներ չեն հագցնի: Նա դեպքի վայրից հեռացավ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ծառայողական մեքենայով:

Հետո իմացանք, որ ենթադրյալ ահաբեկիչը 33 տարեկան է: Նրան ձերբակալել են: Մեղադրանք առաջադրել երեք հոդվածով: 10-ից 13 տարվա ազատազրկում է սպառնում նրան: Դեպքի վայրը՝ Էրեբունի պլազան, գտնվում է մայրաքաղաքի սրտում: Քարտեզի վրա երևում է, որ բիզնես կենտրոնի շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կառավարական շենքեր են: Կենտրոնական բանկը: Պլազայի շենքում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երևանյան գրասենյակը: Շենքի հարևանությամբ միջազգային մեկ այլ կառույցի՝ ՄԱԿ-ի գրասենյակն է: