Լրահոս
Հասարակական
23:03
22.12.19
88

Արդարություն, ոչ թե հաշվեհարդար

Թիվ մեկ դատավարության շուրջ այս շաբաթ էլ սկանդալների պակաս չեղավ: Քոչարյանի փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումից ժամեր առաջ ոստիկանությունը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ Քոչարյանի աջակից ներկայացող տղամարդը մարտի մեկի տուժածին գումար, հետագայում նաեւ պաշտոն է առաջարկում՝ ցուցմունքից հրաժարվելու դիմաց: Երկրորդ նախագահի փաստաբանները ոստիկանության հրապարակած նյութը բանսարկություն և շինծու քայլ որակեցին, պնդեցին, որ դա դատավորին ճնշելու ուղիղ փորձ է: Քոչարյանի աջակից ներկայացած քաղաքացուն շաբաթվա վերջին ոստիկանությունը ձերբակալեց ու մեղադրանք առաջադրեց: Երկրորդ նախագահին անազատության մեջ տեսնել ցանկացողներին այս շաբաթ զարյացրին Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային ու հասարակական մոտ 7 տասնյակ այն գործիչները, որոնք հրապարակային միացան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջագրին