Լրահոս
Աշխարհ
22:02
09.01.20
81

ԱՄՆ-Իրան. ջրի կաթիլ՝ թեժ կրակի մեջ

Միացյալ Նահագների ներկայացուցիչների պալատը այս շաբաթ քվերակության կդնի մի բանաձև, որը կկապի նախագահ Թրամփի ձեռքերը՝ Իրանի նկատմամբ որևէ ռազմական գործողություն սկսելու համար: Պալատի նախագահ Նենսի Փելոսին ասել է եթե այն հաստատվի նաև Սենատում, ապա պարտադիր ուժ կունենա: Սակայն Թրամփի կուսակից հանրապետականները պնդում են, որ բանաձևը դաշնային օրենքի կարգավիճակ չունի, քանի որ այն նախագահի կողմից վավերացում չի պահանջում: Եվ չնայած Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում հիմա լարվածությունը թուլացել է, վերլուծաբանները չեն շտապում լավատեսական կանխատեսումներ անել: Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը ժամեր առաջ հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապաների կորպուսը մոտ ժամանակներս վրեժխնդիր կլինի երկրի թշնամիներից: