Լրահոս
Իրավական
22:59
17.01.20
91

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը. հարուցվել է քրգործ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ենթադրաբար ինքնասպան է եղել: Համենայնդեպս, քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: «Թեեւ չի բացառվում, որ կատարվածը սպանություն է քողարկված ինքնասպանությունով»: Այս ձեւակերպումը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է արել:

Կուտոյանի մարմինը հայտնաբերել է նրա կինը Պարյուր Սևակ փողոցի իրենց բնակարանում: ԱԱԾ նախկին տնօրենը 38 տարեկան էր, ունի չորս տարեկան որդի: Ազգային անվտանգության ծառայությունը նա ղեկավարել է երկու տարի երկուս ամիս 2016-ի փետրվարի 12-ից մինչև 2018-ի մայիսի 10-ը։

Պաշտոնից հեռացել է իշխանափոխությունից հետո: Հայտնի է, որ Կուտոյանը սովորում էր Մեծ Բրիտանիայում և վերջերս էր վերադարձել Հայաստան: Ե՛վ Քննչական կոմիտեն, և՛ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել են, որ նա որևէ քրեական գործով չի հարցաքննվել և դատավարական որևէ կարգավիճակ չի ունեցել: