Լրահոս
Հասարակական
22:04
23.01.20
84

ԱԱԽ քարտուղար. «հեղաշրջման փորձի մասին կասկածներ եղել են»

Արդեն մոտ 4 ամիս է՝ Հայաստանի երկու ամենակարևոր ուժային կառույցները ժամանակավոր պաշտոնակատարներ են ղեկավարում: Արթուր Վանեցյանի ու Վալերիյ Օսիպյանի հրաժարականներից հետո Վարչապետ Փաշինյանը չի շտապում ԱԱԾ նոր տնօրեն ու նոր Ոստիկանապետ նշանակել: Մամուլն ահազանգում է, որ գործադիրի ղեկավարը անվստահության խնդիր ունի:

Մի անգամ հենց ինքը հայտարարեց, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Դրանից հետո վարչապետական ընտանիքին պատկանող Հայկական ժամանակը հոդված հրապարակեց՝ ըստ էության մեղադրելով Արթուր Վանեցյանին Փաշինյանների դեմ տարվող քարոզչությունը ֆինանսավորելու համար: Վանեցյանի ներկայացուցիչները Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից պահանջում են հերքել ստահոդ, անհեթեթ տեղեկությունները, այլապես ստիպված են լինելու հայց ներկայացնել դատարան։

Բայց մինչև դա գլխավոր դատախազությունը Հայկական ժամանակի՝ հեղաշրջման փորձի մասին հրապարակումն ուսումնասիրել և գործն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Հոդվածից, ինչպես հիշում եք, առաջինը վարչապետի աներորդին էր դուրս բերել, թե Վանեցյանը հնարավոր է հեղաշրջման փորձ է արել:

Այսօր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նորից թարմացրել է իշխող քաղաքական ուժի պնդումը այո ինչ-որ մեկը, ինչ-որ օր փորձել է հեղաշրջում անել: