Լրահոս
Իրավական
21:42
21.01.20
110

«5-րդ ալիքի» սեփականատերը մնաց կալանավորված

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Փաստաբանների Վերաքննիչ բողոքը մերժվել է: Ինչպես գիտեք, Թավադյանը ձերբակալվեց, երբ ոստիկանությունը հրապարակեց տեսանյութ, որում Վարուժան Մկրտչյանը կաշառք էր առաջարկում սահմանադարական կարգի տապալման գործով տուժողին՝ ցուցմունքը փոխելու դիմաց: Փաստաբանները շինծու են համարում ամբողջ պատմությունը, բայց ամենաանտրամաբանականն այն է, որ Վարուժան Մկրտչյանը ազատության մեջ է, կալանավորված է Արմեն Թավադյանը: