Լրահոս
Իրավական
22:29
16.12.19
99

Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ վերաքննիչ դատարանում

Դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկից հետո, Վերաքննիչ դատարանը այսօր վերսկսել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ: Երկրորդ նախագահի փաստաբանները բողոքարկում են առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Լուսինե Աբգարյանի նախագահությամբ հենց առաջին նիստում փաստաբանները բացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին: