Լրահոս
-
ՏեսանյութերՕրն առանց ֆեյսբուքիԱնառողջ օր էր երեկ սոցցանցերի սիրահարների համար: Ֆեյսբուքը, ինստագրամը, WhatsApp-ը խափանվել էին, օգտատերերի նյարդերը տեղի տվել: Եվ եթե մենք միայն մի քանի ֆոտո պակաս ենք տեսել, ապա սոցիալական ցանցի հսկաների տերերը միլիոնավոր դոլարներ են կորցրել:
Ավելին22:5904.07.19 -
ԻրավականՔոչարյանի աջակիցները՝ կառավարության դիմացԱյսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Նրա ազատության պահանջով փողոց դուրս եկած մարդիկ պնդում են, որ Քոչարյանի գործով որոշումները կայացվում են գործադիրի շենքում:
Ավելին22:5804.07.19 -
ՔաղաքականՎետերանների պատվովճարները կավելանան. կառավարության նիստՎարչապետ Փաշինյանը մեկնել է Սինգապուր ու գործադիրի այսօրվա նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստին ընդունված որոշումներից ամենաուրախալին՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50 հազար դրամից բարձրացել է 100 հազար դրամի։
Ավելին22:5404.07.19 -
ՀայաստանՍևանը կանաչել է. փորձագետներն առաջարկում են ջրառ չանելՎարչապետության սկզբում Սևանը որպես ջրի տարրա չընկալելու կոչ անող Նիկոլ Փաշինյանի վարչապետության 1 տարվա ընթացքում ջրառը Սևանից շարւնակվում է, իսկ լճի պաշտպան-բնապահպանների բողոքը չի լռում: Արբանյակային վերջին լուսանկարները կապույտ ջրերի կանաչ վտանգն են ցույց տալիս:
Ավելին22:5204.07.19 -
Աշխարհ«ԵՎրոպան կին է»Եվրոպան կին է: Հին աշխարհի երկրների միության երկու կարևոր պաշտոն կնոջ ձեռք է անցնում: Մարկեսյան հերոսուհու՝ Ուրսուլայի անունով գերմանացի տիկին Ֆոն դեր Լյաենը պատրաստվում է Ժան Կլոդ Յունկերին փոխարինել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Եվրոպական կենտրոնական դրամատան ղեկը ևս կանացի ձեռք կանցնի:
Ավելին22:5004.07.19 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ի տոնը. Երևանից ու Բաքվից տարբեր նամակներ՝ ՎաշինգտոնՄիացյալ Նահանգների ազգային տոնին՝ նախագահ Թրամփին Հայաստանից ու Ադրբեջանից հասած շնորհավորական ուղերձներում խոսք կա նաև Ղարաբաղյան խնդրի մասին: Մինչ վարչապետ Փաշինյանը խոսում է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման մասին, Իլհամ Ալիևը շնորհավորական նամակով քարոզչական հարցեր է լուծում: Ադրբեջանի նախագահը իր ուղերձում նորից իրենց իբր պատմական հողերն ու ցավոտ հարցերն է հիշել:
Ավելին22:4804.07.19 -
ՏնտեսականԳազը կթանկանա՞, թե՞ ոչ. բանակցությունները շարունակվում ենՉնայած ռուսական մամուլի համառ պնդումներին, թե գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցություններն անարդյունք ավարտվել են՝ մեր երկրի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը շարունակում է պնդել, որ դեռ բանակցում են ռուսական կողմի հետ: Նա այսօր լրագրողների հետ զրույցում ակնարկել է, որ գազի գինը սահմանին կարող է բարձրանալ, իսկ իրենք հիմա փորձում են հասնել նրան, որ սպառողները չզգան այդ փոփոխությունը:
Ավելին22:4304.07.19 -
ԻրավականԲացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպքԱռերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, վերջիններս կալանավորվել են:
Ավելին15:3004.07.19 -
ՔաղաքականՇոուն կառուցվում է այնպես, որ Փաշինյանը լինի լույսի մեջ, քաոսը չերեւա. Հայկ ՄամիջանյանԱվելին14:4904.07.19 -
ՍփյուռքԸնտրվեց Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահըՀուլիսի 4-ին Ստամբուլում կայացել է Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի հետաձգված ընտրությունը: Ermenihaber.am-ը Ստամբուլի իր աղբյուրներից պարզել է, որ 13 քվեով տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Ավելին14:0604.07.19
-
ՀայաստանՀայաստանը դուրս է գալիս բաց ծով. պատրաստվում է օրինագիծԻշխանական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ ծով չունեցող Հայաստանի համար մշակել է ծովային օրենսդրություն: Նախատեսվում է, որ այն հնարավորություն կտա ունենալ հայկական դրոշով նավեր, դրանցով կատարել բեռնափոխադրում: Աշխարհում 44 երկիր կա, որոնք չունեն ուղիղ ելք դեպի ծով, բայց օգտվում են բեռնափոխադրման այս այլընտրանքային մեթոդից:
Ավելին23:2703.07.19 -
ԱշխարհՈղբերգական հրդեհ՝ ռուսական սուզանավի վրա. Կրեմլը լռում էՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետազոտական սուզանավում բռնկումն ու անձնակազմի 14 անդամների մահը ՙՍարսափելի կորուստ՚ է որակել և հանձնարարել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին անձամբ հետևել քննչական աշխատանքներին:
Ավելին23:2603.07.19 -
ԻրավականՔոչարյանի փաստաբաններ. «վերաքննիչը ձգձգում է գործը»Երկրորդ նախագահի փաստաբանական թիմը մեղադրում է վերաքննիչ դատարանին՝ Քոչարյանի գործը արհեստականորեն ձգձգելու և սառեցնելու համար: Նրանց կարծիքով՝ անտեսվում է անձի կալանավորված լինելու հանգամանքը: Պաշտպանները հետաքրքիր համընկնումներ են նկատում՝ իշխանությունների նախաձեռնած դատաիրավական փոփոխություների ու Քոչարյանի դատավարության զարգացումների միջև:
Ավելին23:2503.07.19 -
ՔաղաքականՓողը չի գալիս այնտեղ, որտեղ դատարանների դռներ են փակվումՈրքանով է վերջերս բարձրացած նվազագույն աշխատավարձը օգնելու սոցիալական կուտակված խնդիրներին: Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համոզված է, որ աշխատավարձի մինիմալ շեմը բարձրացնելու համար կառավարության ներկայացրած թիվը մի քանի անգամ փոքր է, քան պետք է իրականում: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով էլ՝ պետության սոցիալական աջակցությունը կարևոր է, բայց մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար՝ եկամուտները պետք է ավելացնել:
Ավելին23:2403.07.19 -
ՀայաստանՄարդասիրությունը՝ այո, միակողմանի զիջումներ՝ ոչՀայաստանը խաղաղություն է ուզում, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք միակողմանի զիջումների՝ այսօր ասել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա խոսել է նաև Ֆրանս-ադրբեջանական զենքի սպասվող առք ու վաճառքի մասին, նշելով որ Ֆրանսիան պետք է ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել ռազմական բալանսն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում:
Ավելին23:2203.07.19