Լրահոս

2019-07-03
2019-07-02
  • Աշխարհ
    Հոնկոնգը հրաժարվեց արտահանձման մասին օրենքից

    Հոնկոնգում երկու միլիոն ցուցարարի պահանջը իշխանությունը վերջապես լսել է ու հրաժարվել՝ արտահանձնման մասին վիճահարույց օրենքից: Բողոքի ցույցերն ընթանում էին ամռան սկզբից: Նոր օրինագծի հակառակորդները պնդում են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները արվում են, որպեսզի Չինաստանին արտահանձնեն ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաները, այլև Հոնկոնգում ապաստան գտած չինացի ընդդիմադիր գործիչները:

    21:37
    02.07.19
    Ավելին
  • Հայաստան
    Անապատային տապ՝ Եվրոպայում, Սև ծովի սառը քամի՝ Հայաստանում

    Հայաստանում հուլիսի համար աննախադեպ զով եղանակ է: Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճանի։ Սև ծովից մեր երկիր թափանցող խոնավ և սառը օդը ամսվա ընթացքում կգրանցի նորմայից 1 աստիճանով ցածր ջերմություն: Տեղումների քանակը նորմայից ավելի շատ կլինի և օդերևութաբան Գագիկ Սուրենյանի կանխատեսմամբ՝ ոռոգման համար Սևանից հավելյալ ջուր վրեցնելու կարիք պետք է չլինի:

    21:14
    02.07.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը գրոհում է «Գազպրոմը». ռուսական ԶԼՄ

    Հայաստանի սահմանին ռուսական գազի հնարավոր թանկացման մասին ծավալուն հոդված է հրապարակել Գազետա.ռու էլեկտրոնային պարբերականը: 
    Այս տարվա հունվարի մեկին Հայաստանի սահմանին ռուսական գազի՝ 15 դոլարով թանկանալուց հետո, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ գազի նոր սակագին ձևավորվելու համար Գազպրոմի հետ բանակցությունները սկսել են: Մինչև այսօր կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ Գազպրոմի հետ բանակցությունները շարունակվում են:

    Մինչ դեռ ռուսական պարբերականը հայտնում է, որ բանակցությունների վերջնաժամկետները վաղուց սպառվել են՝ անարդյունք:

    21:13
    02.07.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Փաշինյանը ռուսերենին հատուկ նշանակություն է տալիս

    Հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր կնճիռները հարթելու քայլ են համարում վերլուծաբանները՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցը Մոսկվայի պետական համալսարանի Հայաստանի մասնաճյուղ:

    Այնտեղ Հայաստանի վարչապետը դիմպլոմներ է հանձնել շրջանավարտներին ու հայտարարել, որ Հայաստանի քաղաքացիների համար առանձնահատուկ նշանակություն ունի ռուսերենի իմացությունը:

    21:11
    02.07.19
    Ավելին
  • Քաղաքական
    Վիճահարույց օրինագիծն ուղարկվել է արտասահման

    Հայաստանի իրավաբանների հանրությունը կարծում է, որ ՙԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՚ օրենքի նախագծի հեղինակները ամաչել են այն հանրային քննարկման դնել՝ միջազգային փորձաքննության ուղարկելուց առաջ:
    Ինչպես հիշում եք՝ արդարադատության նորանշանակ նախարարը հայտարարել էր, որ նախագիծը արդեն պատրաստ է և ուղարկել են արտասահմանցի գործընկերներին՝ գնահատելու:

    ՙՄեկ Հայատան՚ կուսակցության իրավաբան-նախագահի խոսքով՝ նախագիծը իրավաբանության հետ կապ չունի: Այն պետք է՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար:

    21:10
    02.07.19
    Ավելին