Լրահոս

2019-07-08
2019-07-07
2019-07-06
  • Ա. Սարգսյան. «Սյունիքը թանկարժեք քար է»


    Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքում է: Այցը սկսել է տեղի մարտական դիրքերից: Նախագահը ողջունել է սահմանապահներին և նշել, որ խորհրդանշական է Սահմանադրության օրը սահմանին գտնվելը: Այնտեղից Արմեն Սարգսյանը ուղևորվել է ՄԵղրի: Եղել 2017-ին բացված Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Վերջում պարել թթի փառատոնի մասնակիցների հետ:

    19:43
    06.07.19
    Ավելին
  • Մշակույթ
    Թատրոնի նախկին փոխտնօրենը մեղադրում է փոխքաղաքապետին

     

    Համազգային թատրոնի՝ օրերս հրաժարական տված փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել է փոխքաղաքապետին՝ քաղաքի գրպանին մոտ 8 մլն դրամի վնաս հասցնելու համար: Խնդիրը Կենդանաբանական այգու սրճարանների աճուրդն է, որը, ըստ Նիգոյանի՝ քաղաքապետարանը անհիմն ձգձգում է: Ի դեպ՝ նա ևս տարիներ առաջ սրճարանների վարձակալներից է եղել: 

     

    19:39
    06.07.19
    Ավելին
  • Աշխարհ
    Կալիֆորնիան՝ ցնցումների մեջ


    Կալիֆոռնիան երեկվանից ցնցումների մեջ է: 6.4 մագնիտուդով երկրաշարժից հետո, որը վերջին 25 տարում ամենաուժգինն էր դարձել, այսօրվա հետցնցումը գերազանցել է այն: Երկրաշարժի էպիկենտրոնը՝ խոշոր քաղաքներից՝ մոտ է Լոս Անջելեսին: Չնայած մոտ 9 բալանոց երկրաշարժին՝ լուրջ վնասներ նահանգում չկան:

     

    19:33
    06.07.19
    Ավելին
  • Իրավական
    «Քոչարյանի գործը արհեստականորեն ձգձգում են». փաստաբաններ

    Երկրորդ նախագահի փաստաբանները կարծում են, որ վերաքննիչ դատարանը ձգձգում է Քոչարյանի գործը՝ կալանավորման որոշումից հետո՝ նյութերը չուղարկելով Առաջին ատյանի դատարան: Վճռաբեկ դիմելուց բացի՝ փաստաբանները նոր դիմումներ են պատրաստում ուղարկելու Մարդու Իրավունքների եվրոպական դատարան:

     

    19:21
    06.07.19
    Ավելին
  • Արցախ
    Արցախ. Նոր ու հին տղերքը

    Խաղաղությունը պաշտպանելու են գնում նաև Արցախում: Այնտեղ շարունակվում է ամառային զորակոչը: Զորամասեր նոր հասածներն էլ արդեն զինվորական երդման տողերն են սովորում:

    19:17
    06.07.19
    Ավելին
  • Սոցիալական
    Գույքի բռնագանձում՝ առանց ապացույցի


    Առանց դատական վճռի՝ գույքի բռնագանձման նախագծի բուռն վեճերը չավարտված՝ նախարարությունը ևս մեկ քայլ է անում: Հանրությանը իրազեկող հոլովակ է հրապարակվել: Բայց որքան էլ փորձեն հանրությանը՝ առաջին հայացքից պարզ բացատրել՝ նախագիծը անհասկանալի է մնում իրավաբանների համար:

     

    19:13
    06.07.19
    Ավելին
  • Առողջապահական
    Սեւանի սեւ խնդիրը. 20 կով սատկել է, իսկ ջուրը դեռ կանաչում է


    Սևանի ջուրը խմելուց հետո՝ սատկած անասունների խնդիրը վեճի առիթ է դարձել բնապահպանների ու մասնագետների միջև: Բնակիչները պատմել են, որ իրենց աչքով են տեսել, թե ինչպես են կովերը՝ լճի կանաչած ջուրը խմելուց հետո սատկել: Գյուղացիները չեն վստահում նաև Սննդի անվտանգության ծառայության պնդմանը, թե կենդանիների սատկելու պատճառը թաց առվույտն է:

     

    19:06
    06.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԻՆ-ը հրապարակել է Զոդի կամրջի վրա սարսափելի վթարից վիրավորվածների անունները

    Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    18:42
    06.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    «Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով

    Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» (Հարավային Կորեա) ֆիլմով կտրվի Երևանի 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Այս մասին փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին նշեց «Ոսկե ծիրան» միջազգայինփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

    16:46
    06.07.19
    Ավելին