Լրահոս

2019-08-13
  • Իրավական
    Ռ. Քոչարյանի գործը փակուղուց դուրս բերելու պահանջ՝ ԲԴԽ-ից

    Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ մի քանի օր շարունակվող ակցիաներից հետո՝ այսօր առավոտյան նամակ են հանձնել Բարձրագույն դատական խորհրդին: ԲԴԽ-ն, որը պետք է ամեն ինչ անի՝ երաշխավորելու դատական իշխանության անկաշկանդ գործունեությանը, մատնված է անգործության, հայտարարել են ակտիվիստները: Նրանք սպասում են, որ իրենց հարցերի սպառիչ պատասխանները խորհուրդը կներկայացնի հրապարակային:

    20:00
    13.08.19
    Ավելին
  • Արցախ
    Արցախ. Ականազերծողները զրկվում են ԱՄՆ ֆինանսավորումից

    Արցախի տարածքը ականներից մաքրող HALO թրասթ կազմակերպությունը հնարավոր է զրկվի ամերիկյան ֆինանսավորումից: Ինչպես գիտեք՝ այս տարվա ֆինանսական նախագծով՝ Միացյալ Նահանգները չեղարկում է Արցախին տրամադրվող բացառիկ օգնությունը: 

    19:45
    13.08.19
    Ավելին
  • Իրավական
    Աննախադեպ հարված դատական իշխանության անկախությանը. Հանուն ինչի՞

    Փող հրաժարականի դիմաց վտանգավոր գործարքով՝ Հայաստանի քաղաքական իշխանությունը փորձում է ազատվել Սահմանադրական դատարանի հին անդամներից ու ձեւավորել իր շահերը սպասարկող դատարան: Այս կարծիքին են բազմաթիվ իրավագետներ ու փաստաբաններ: Նրանք նաև ուղիղ կապ են տեսնում Քոչարյանի գործի ու Սահմանադրական դատարանի վերաբերյալ նոր օրինագծի հետ:

    19:30
    13.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետական դավաճանությունը պոզով ու պոչով կենդանի չի. Արթուր Ղազինյան

    BBC ռուսական ծառայության Մարտի 1-ի վերաբերյալ վերջին անդրադարձը մեր հասարակական-քաղաքական շրջանակներում դիտարկվեց որպես նախկին հրապարակման մեջ թույլ տված կոպիտ սխալներն ուղղելու և անհարմար վիճակից դուրս գալու փորձ։

    Սակայն շատ քչերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

    16:36
    13.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պլասիդո Դոմինգոն սկանդալի կիզակետում

    Իսպանացի աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ՝ 9 կնոջ հանդեպ: Կանայք՝ 8 օպերային երգչուհի եւ մեկ պարուհի, պնդում են, որ 30 տարիների համագործակցության ընթացքում Դոմինգոն բազմիցս սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իրենց հանդեպ: Մի քանի այլ կանայք պատմել են  Associated Press-ին, որ երգիչը իրենց տարատեսակ առաջարկություններ է արել, որոնք տհաճ են եղել ու անհարմարություն պատճառել: 

    12:08
    13.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է ՍԶ զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

     

    11:09
    13.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով Պաշտպանը խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ

    Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։

    11:03
    13.08.19
    Ավելին
2019-08-12
  • Հայաստանում երաշտ է, կառավարությունը լռում է

    Հայաստանում երաշտը ոչնչացնում է ոչ միայն բնությունը, այլեւ գյուղացու բերքը, սպառնում՝ քաղցով: Մինչդեռ կառավարությունը լռում է սրա մասին: Շիրակի հողերը ջրի կարոտ են, այն դեպքում, երբ այստեղ երեք խոշոր ջրամբար կա: Սակայն փտած համակարգերի պատճառով ջուրը դաշտեր չի հասնում: Շիրակի մարզում է կարտոֆիլի ամենամեծ ցանքատարածություններից մեկը:

    20:42
    12.08.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    ՀՊՏՀ. Ռեկտոր-դասախոսներ հակամարտությունը թեժանում է

    Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը պատրաստ է հրաժարվել դոկտորի գիտական աստիճանից, եթե նման պահանջ դրվի: Նա ընդունում է, որ իր ատենախոսության մեջ բացթողումներ կան, ինչպես բազմաթիվ ատենախոսություններում: Ռուբեն Հայրապետյանը համալսարանում հանդիպել է լրագրողների հետ: Իսկ դրսում դասախոսները շարունակել են բողոքել դասախոսի համար սահմանված մրցույթի կարգից:

     

    20:38
    12.08.19
    Ավելին
  • Իրավական
    Երկրորդ նախագահի աջակիցները՝ ԲԴԽ-ի առջեւ

    Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր նորից գնացել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ: Նրանք պահանջում են արդար դատավարություն: Սպասել են, որ խորհրդի նախագահը կամ անդամներից մեկը կիջնի ու կլսի իրենց: 2 ժամ սպասելուց հետո երկրորդ նախագահի աջակիցներին հանդիպել է ԲԴԽ մամուլի ծառայության պետը ու հորդորել՝ հարցերը գրավոր ներկայացնել:

    20:24
    12.08.19
    Ավելին
  • Սյունիքում այրվում են հազվագյուտ եղեւնիներ եւ գիհիներ

    Արեւիկ ազգային պարկը կլանող հրդեհը մեկուսացվել է: Մոտ 12 հա տարածք է այրվել, որը վերահսկում են Արտակարգ իրավիճակների, պաշտպանության ու շրջակա միջավայրի նախարարությունների 200 աշխատակիցները: Արեւիկը հայտնի է հազվագյուտ եղեւնիներով ու ավելի քան 300 տարեկան գիհիներով, որոնք ամենաշատն են կրակի բաժին դառել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից վստահեցնում են՝ ամեն ինչ անելու են, որ Արեւիկ արգելոցի հրդեհը Խոսրով-2 չդառնա: Նախարարությունում հրդեհի բռնկման նախնական վարկած ունեն:

    20:16
    12.08.19
    Ավելին
  • Աշխարհ
    Արյունալի բախումներ Տաճարի լեռան վրա

    Երուսաղեմում իսրայելական ոստիկանության ու պաղեստինցիների բախումների հետևանքով 61 պաղեստինցի է վիրավորվել: Օգոստոսի 11-ը հրեաների ազգային սգո օրն է, որն այս տարի համընկել է մուսուլմանական Քուրբան-բայրամի հետ։ Վեճը ծագել է այն բանից հետո, երբ հրեաները փորձել են մուտք գործել տաճար:  

     

    20:00
    12.08.19
    Ավելին
  • Իրավական
    Կասկածելի խմբագրումներ, զգուշավոր սրբագրումներ՝ BBC-ի հոդվածից հետո

    BBC-ի թղթակիցը փորձել է մեղմել իր հոդվածի շուրջ պայթած սկանդալը: Լրագրող Գրիգոր Աթանեսյանը ուղիղ եթերում խոստովանել է, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի մասին վարկաբեկիչ պնդումները չկան Մարտի 1-ի գործում:
    Ուշագրավ խմբագրում է եղել նաեւ Վիքիպեդիայում: BBC-ի հոդվածի հրապարակումից հետո գեներալի կենսագրությունում փոխել են Մարտի 1-ին վերաբերվող հատվածը ու գրել այն, ինչի մասին մինչեւ այսօր պնդում էր BBC-ի թղթակիցը: Հետո, նորից խմբագրել են:

     

    19:47
    12.08.19
    Ավելին
  • Իրավական
    Հրաժարական կամ քրեական հետապնդում. ՍԴ դատավորներից ուզում են ազատվել

    Կառավարության ընդդիմախոսները տարակուսած են: Փաստորեն` քաղաքական իշխանությունը սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկում է հրաժարական տալ, փոխարենը՝ խոստանալով գրեթե ցմահ ապահովել ֆինանսով, կամ սպառնալով քրեական հետապնդմամբ:

    19:38
    12.08.19
    Ավելին
  • Հայաստան
    Կառավարությունը հրաժարվում է օգնել վիրավոր զինվորին

    Ապրիլյան պատերազմի մասնակից, ծանր վիրավորում ստացած զինվորին կառավարությունը նորից մերժել է: Խոսքը այն զինվորի մասին է, որին Գերմանիայում խոստացել են 35 հազար եվրոյի դիմաց վերականգնել ոտքերի ուժը: Մինչդեռ երաշխիքներ չկան, որ մեր երկրում անցնող վերականգնողական կուրսը կօգնի, որ բեկորը ողնուղեղին չհասնի:  

    19:30
    12.08.19
    Ավելին
  • Արցախ
    «Հերոսների ապամարդկայնացումը վտանգավոր է». քաղաքագետ

    Փորձագիտական հանրությունը BBC-ի հոդվածը արցախցի գեներալներին թիրախավորելու փորձ է որակում: Արցախից քաղաքագետ Էդգար Էլբակյանը սա անընդունելի է համարում հատկապես այս փուլում, երբ առջեւում Արցախի համար կարեւոր ընտրություններ են, որոնց անցնցում ընթացքը բոլորի շահերից է բխում:   

    19:15
    12.08.19
    Ավելին