Լրահոս

2019-08-09
2019-08-08
  • Հայաստան
    Հայաստանում շարունակվում է գերեզմանապղծությունը

    Եռաբլուրում հերոսների շիրիմները պղծելու կասկածանքով՝ 51-ամյա մի կնոջ բռնել-բաց թողնելուց հետո՝ նույն ձեռագրով գերեզմանապղծություն է եղել՝  այս անգամ Կարմիր բլուրում: Ոստիկանությունը հայտնում է, որ մեկ մարդու բերման են ենթարկել ՝ չհստակեցնելով՝ արդյոք դա նույն կինն է, թե՞ ոչ:

     

    20:51
    08.08.19
    Ավելին
  • Իրավական
    Վտանգավոր նախադեպ է դատավորի գրասենակի խուզարկույունը

    Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության և գույքի առգրավման վերաբերյալ Հայաստանի մարդու իրավուքների պաշտպանը պարզաբանումներ կպահանջի Դատախազությունից, Հատուկ քննչական ծառայությունից և Բարձրագույն դատական խորհուրդից: Դատավորի փաստաբանները պնդումներ են ներկայացրել են այն մասին, որ քրեական վարույթի ընթացքում թույլ են տրվել Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտումներ: ՄԻՊ-ը խոսելով դատավորի սենյակի խուզարկության մասին՝  3 անգամ շեշտում ՝ «վտանգավոր» բառը:

    20:48
    08.08.19
    Ավելին
  • Իրավական
    Մարտի 1-ի գործ. Գաղտնի նյութեր են հոսել բրիտանական մամուլ

    Մի խումբ հայաստանցի իրավագետներ ու քաղաքագետներ Հայաստանի դատախազությունից ու ՀՔԾ-ից պարզաբանումներ են պահանջում՝ BBC-ի սկանդալային հոդվածի վերաբերյալ: Ինչպե՞ս է օտարերկրյա լրատվամիջոցը «բացառիկ» մուտք ունեցել Մարտի 1-ի գործի նախաքննության նյութերին: Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում քննարկվում է նաեւ մի վարկած, ըստ որի՝ Մարտի 1-ի նախաքննության նյութերը արատասահմանյան լրատվամիջոցի ձեռքն են ընկել քաղաքական որոշման արդյունքում:

    20:48
    08.08.19
    Ավելին
  • Սոցիալական
    Խցանված, զմռսված աղբատարեր. Երեւանը խեղդվում է գարշահոտից

    Քաղաքում աղբի խնդիրն այնքան է սրվել, որ փողոցներում ու բակերում ավելի հաճախ կարելի է հանդիպել աղբի խցանումների կան մեքենայի: Հենց Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բնակիչները որոշել են աղբի խնդիրը լուծել քաղաքապետարանին խնդրելով, որ փակի շենքի աղբատար խողովակը: Բայց ունքը սարքելու տեղը՝ աչքն է դուրս եկել:

     

    20:43
    08.08.19
    Ավելին
  • Թերի նախագծեր՝ կառավարության նիստի օրակարգում

    Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահից հետաքրքրվել է Ամուլսարի գործով: Պետբյուջեից հսկայական գումար էր հատկացվել մի միջազգային փորձագիտական ընկերության հանքի շահագորշման դեպքում՝՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու համար: Նախօրեին Քննչական կոմիտեն ստացել է 341 էջանոց եզրակացությունը:  

     

    20:34
    08.08.19
    Ավելին