Լրահոս

2019-08-14
2019-08-13
  • Աշխարհ
    Ցույցերը կաթվածահար են արել կյանքը Հոնկոնգում

    Պաշտոնական Պեկինը ահաբեկչական տարրեր է տեսնում Հոնկոնգի ցուցարարների ձեռագրում: Ցուցարարները արդեն 10 շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերով կաթվածահար էին արել՝ ասիական խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը՝ Հոնկոնգը, հասել նրան, որ չեղարկվեն աշխարհում ամենախոշորներից մեկը համարվող՝ Հոնկոնգի միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները:  

     

    21:18
    13.08.19
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջան անցած զինվորի գյուղը շոկի մեջ է

    Ժամկետային զինծառայողը, որ ադրբեջանական կողմ է անցել երեկ կեսօրին Արցախի զորամասերից մեկից՝ Վայոց Ձորի՝ Եղեգիս համայնքի բնակիչ է։ Արայիկը վերջերս էր արձակուրդ եկել տուն, ծառայությունից չի դժգոհել։  

    21:00
    13.08.19
    Ավելին
  • Հայաստան
    «Սանիթեքը» մոտ 600 միլիոն դրամ պարտք ունի պետությանը. ՊԵԿ

     Պետեկամուտների կոմիտեն հետաքննությունների արդյունքում պարզել է, որ Սանիթեք ընկերությունը  նախնական տվյալներով մոտ 600 մլն դրամի պարտք ունի պետությանը: Ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործից երեւում է, որ Սանիթեքը ապօրինի տրոհվել է: Ընկերություններից մեկը սանմաքրման աշխատանքներն է կատարել, մյուսը՝ աղբի տեղափոխման: Իսկ դա, ըստ ՊԵԿ-ի, օրենքով նախատեսված չէ:  

    20:45
    13.08.19
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանում հայտնված հայ զինվորի ճակատագիրը անորոշ է

    Ադրբեջանում հայտնված 19-ամյա հայ զինվորի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ: Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները փորձում են պարզել, թե ինչու՞ եւ ինչպե՞ս է շարքային Արայիկ Հայկի Ղազարյանը հայտնվել հակառակորդի տարածքում: Մերոնք այս հարցում համագործակցում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե զինվորը Ադրբեջան է անցել՝ փախչելով զորամասի ոչ կանոնադրային հարաբերություններից: Մինչդեռ, մեր պաշտպանական գերատեսչությունը սա համարում է ադրբեջանական քարոզչության հերթական հորինվածքը:

     

     

    20:30
    13.08.19
    Ավելին
  • Հայաստան
    Որսորդների «բողոքի կրակոցները» չեն լռում

    Որսի սեզոնը մոտ 10 օրից պաշտոնապես կբացվի, իսկ որսորդները դեռ կառավարության դիմաց են: Որսորդության օրերը կրճատվել են, լիցենզիայի գինը՝ կրկնապատկվել: Շրջակա միջավայրի նախարարի հետ հանդիպումից էլ՝առանձնապես ակնկալիքներ չունեն: 

     

    20:15
    13.08.19
    Ավելին