Լրահոս

2020-01-27
  • Քաղաքական
    Հենրիկ Հարթենյանը Երեւանի ավագանուց դուրս եկավ

    Երևանի ավագանու սկանդալի կենտրոնում հայտնված անդամ, իմ քայլական Հենրիկ Հարթենյանը վայր է դրել մանդատը: Հարթենյանը ֆեյսբուքում գրել է, որ ելնելով ստեղծված իրավիճակից հայցում է բոլորի ներողամտությունը: Ուշադրություն դարձրեք 20-ամյա երիտասարդը չի գրել, որ զղջում է ատելության խոսքի համար կամ ընդունում է, որ լավ բան չի եղել: Չէ, ուղղակի ելնում է ստեղծված իրավիճակից:

    23:33
    27.01.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուս. Զոհերի թիվը հասել է 80-ի

    Օրեցօր զոհերի թիվը ավելացնող չինական նոր վիրուսի մուտքը Հայաաստան կանխելու համար հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերք ներմուծել Հայաստան: Ի դեպ, Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից սկսել է տարածվել վիրուսը այս պահին Հայաստանի 3 քաղաքացի կա: Մեր արտգործնախարարությունը նրանց հետ կապի մեջ է: Իսկ չինական կորոնավիրուսը կարծես նահանջելու միտք չունի: Վիրոսոով վարակվածների թիվը 2700-ից ավելի է, զոհերի թիվը հասել է 8 տասնյակի:

    23:32
    27.01.20
    Ավելին
  • Քաղաքական
    «Անհամաչափ, ուժեղ հարված»՝ գրիչով

    Այս պատմությունը սկսվեց երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին իր խոստացած հուժկու, անհամաչափ պատասխան-ապացույցը հրապարակեց ֆեյսբուքում: Մի պատասխան, որ 2-րդ օրն է չի դադարում մեմերի ու անեկդոտների ոգեշնչման աղբյուր լինել: Բոլորս մի պահ հիշեցինք մեզ երբևէ նվիրած գրիչներն ու մի պահ կասկածեցինք իրոք վարչապետը այս ամենի մասին լուրջ է խոսում: Մի գրիչի պատմություն, որ առաջին դեմքի մակարդակով դարձել է երկրի թիվ 1 խնդիրը:

    23:30
    27.01.20
    Ավելին
  • Տնտեսական
    Էժան մաքսազերծման խայծը. Կոլապսի վտանգ՝ Հայաստանի ավտոշուկայում

    Հայաստանից Ղազախստան ներկրված մեքենաների ոդիսականը չի հանգուցալուծվում: Մեր երկրից ցածր գներով մեքենաներ ներկրած ղազախների արագ հարստանալու հույսերը հօդս են ցնդել հունվարից ԵԱՏՄ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Ղազախստանում արտասահմանյան համարանիշներով մոտ 200 հազար մեքենա է երթևեկում: Փողոցային տեսախցիկներն ամեն օր արձանագրում են խախտումներ, որոնք հայտնի չէ, թե ուր և ում պետք է ուղարկվեն: Ինչից առաջացավ խնդիրը և ուր կարող է հասցնել հասունացող բողոքը:

    23:26
    27.01.20
    Ավելին
  • Քաղաքական
    «Հայոց արարման հավաք». Նոր կուսակցություն՝ ատելության դեմ

    Քաղաքական ռասիզմին ու երկրում ատելության մթնոլորտին ոչ ասելու համար քաղաքական դաշտ մտնելու հայտ է ներկայացնում «Հայոց արարման հավաք» կուսակցությունը: Կիրակի կուսակցության հիմնադիր համագումարն է եղել:

    23:26
    27.01.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետը հանձնարարեց ՀՔԾ-ին ու դատախազաությանը, որ ամեն գնով ես մեղավոր ճանաչվեմ. Արսեն Բաբայան

    Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դուք պետք է հետևեք Սահմանադրության պահպանմանը:

    17:27
    27.01.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հունվարի 29-ից սկսած գիշերային ցրտերը էականորեն կմեղմվեն. Գագիկ Սուրենյան

    «Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։ Ընդհանուր առմամբ հուվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

     

    11:59
    27.01.20
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-30-ին՝ Ժնեւում

    Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

    11:51
    27.01.20
    Ավելին
  • Աշխարհ
    Հեքիաթը չմոռացողները

    Ինչպե՞ս ապրել 117 տարի: Աշխարհի ամենատարեց բնակչուհին իր երկարակեցության գաղտնիքը բացահայտել է ծննդյան տարեդարձի օրը: Նա այս ամիս նշել է 117-ամյակը ու գրանցվել ռեկորդների գրքում: Ճապոնացի Կանե Տանակայի դարից երկար ապրելու բանաձևը լավ քունն է, դիետան: Լավ ընտանիքը և հույսը, որը նա երբեք չի կորցրել անգամ 103 տարեկանում, երբ բժիշկներն հայտնաբերեցին, որ նա քաղցկեղ ունի: Ճապոնուհին չհանձնվեց, հաղթեց հիվանդությանը:

    00:45
    27.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգեր

    Այս շաբաթ էլ հետաձգվեց սահմանադրական դատարանի առումը: Ուրբաթ առավոտ կանուխ ՀՔԾ քննիչները խուզարկության գնացին բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարան: Խուզարկելուց և ոչինչ չհայտնաբերելուց հետո, Թովմասյանը լրագրողներին հայտարարեց, որ իշխանությունը ցանկանում է իրենից արագ ձերբազատվել: Խուզարկությունից երկու օր առաջ վարչապետը խորհրդարանի ամբիոնից նոր մեղադրանք էր հնչեցրել բարձր դատարանի հասցեին՝ ասելով, թե սահամանդրական դատարանը սպասում է, երբ է բոլոր կոռուպցիոներներին պատասխանատվությունից ազատելու: Փաշինյանի այս հայտարարությանը առնվազն տարակուսել է օրենքի տեսանկյունից քանի , որ Սահմանադրությամբ բարձր դաատարանը երբեւէ օժտված չի եղել նման լիազօրություններով:

    00:44
    27.01.20
    Ավելին
  • Հասարակական
    «Ոսկե ցլիկը». Հետհեղափոխական ցնցումներ | սպանդանոցները՝ կոտրած տաշտակի առաջ

    Ղասաբների ինքնագործունեության դեմ ու հանուն բոյնիների. կառավարության ընդունած որոշումը այս շաբաթ ոտքի հանեց հանրապետության ֆերմերներին: Հունվարի 15-ից ուժի մեջ մտած որոշումը արգելում է անասուններին բակերում մորթել, ու պարտադիր է դառնում մորթը բոյնիներում՝ սպանդանոցներում: Երկուշաբթի տեղի ունեցած իրադարձությունների գլխավոր հասցեն նորից Երևանի կենտրոնն էր: Հանրապետության հյուսիսից, հարավից մայրաքաղաք հասած անասնապահները կառավարության դիմաց բազմամարդ ցույց արեցին: Ապակենտրոն բողոքի ակցիայի ընթացքում նաև միջպետական ու հանրապետական մի շարք ճանապարհներ փակվեցին:

    00:43
    27.01.20
    Ավելին
  • Հայաստան
    Ճանապարհաշինության «ոսկե դարը»

    Այս շաբաթ պայթեց հայ-ղազախական սկանդալ, որի կենտրոնում ավտոբիզնեսով զբաղվող Հայաստանի այն քաղաքացիներն են, որոնք մեքենաներ են ներկրել ղազախների պատվերով: Մինչև այս տարվա հունվարի մեկը ԵԱՏՄ անդամ Հայաստան երրորդ երկրից մեքենա կարելի էր ներկրել՝ արտոնյալ պայմաններով. մաքասազերծումը էժան էր: Մեքենաները արտասահմանի քաղաքացիներին վաճառել չէր կարելի, բայց տարբեր ճանապարհներով դրանց մեծ մասը վաճառվել է ԵՏԱՄ այլ պետությունների, մասնավորապես՝ Ղազախստանի քաղաքացիներին: Հիմա այդ երկրում իսկական քաոս է:

    00:40
    27.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Ատելությունը՝ Նյուտոնի 2-րդ օրենքով

    Հինգշաբթի զինված քաղաքացին Երևանում մտավ Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, կրակոցներ արձակեց, պատանդառեց մի քաղաքացու ու պահանջեց ցույց տալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը: Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ բանակցությունից հետո, քաղաքացին համաձայնեց հանձնել զենքը, հանձնվել՝ պայմանով, որ իրեն ձեռնաշղթաներ չեն հագցնի: Նա դեպքի վայրից հեռացավ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ծառայողական մեքենայով:

    00:38
    27.01.20
    Ավելին
2020-01-26
2020-01-25