Լրահոս

2020-01-29
2020-01-28
  • Հասարակական
    Հանձնախումբ. Քոչարյանի ազատ արձակումը՝ համերաշխության ազդակ

    Ռոբերտ Քոչարյանի Ազատության հանձնախումբի անդմաներն էլ են այսօր Եռաբլուրում եղել: Արձանագրել են, որ բանակի օրը պետք է միավորող ու համախմբող տոն լինի բոլորի համար, անկախ քաղաքական հայացնքներից:

    23:01
    28.01.20
    Ավելին
  • Աշխարհ
    Երկու Բրազիլիա, մեկ բնություն

    Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 57-ի: Եվս 19 մարդ անհետ կորած է համարվում: Բրազիլիայի հարավային շրջաններում վերջին 110 տարվա տվյալներով ռեկորդային քանակի տեղումներ են եղել:

    23:01
    28.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Լավագույն զենքը ոգին է

    Այսօր նշում ենք հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Ազատամարտիկները օրը սկսել են Եռաբլուրից զինվոր-ընկերներին հիշելով:

    22:59
    28.01.20
    Ավելին
  • Հասարակական
    5 տանկ խոցած Մարատը

    Ապրիլյանի հերոսներից Մարատի մասին է մեր հաջորդ պատմությունը: Այն ժամանակ 19 տարեկան տղայի, որ հակառակորդի 5 տանկ խոցեց, իսկ հիմա Արցախի զորամասերից մեկւմ դասակի հրամատար է: Ուշուի սև գոտու մանկության երազանքները նա թողել է խրամատում ու չի ափսոսում, որ ապագայի մյուս բոլոր մտքերը հայրենիքի ու դրա պաշտպանության հետ է կապել:

    22:58
    28.01.20
    Ավելին
  • Հայաստան
    Բանակում նախկիններ ու ներկաներ չկան

    Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը միայն հպարտ է, որ բանակը ամեն օր ավելի է հզորանում: Նա Հայլուրի հետ բացառիկ հարցազրույցում ափսոսանք է հայտնել միայն այն բանի համար, որ նոր Հայաստանում չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ հերոսներին հակահերոս դարձնելու վտանգները:

    22:57
    28.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Օպերացիա՝ «ճտիկով գրիչ». ընկերները եւ քաղաքականությունը

    Ընդհանրապես այս տարօրինակ ձերբակալությունների հիթ շքերթը տարբեր տեղեկություններով է լցրել համացանցը: Ոմանք պնդում են, թե տղաներին բաժին են տարել, «Բաց հասարակությունների հիմնադրամ» Հայաստանի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի սպասվող ասուլիսին ընդառաջ, որ այդ օրն էլ չաղմկեն հակասոռոսական կոչերով: Բայց մեծամասամբ վերլուծաբանները կարծում են ասֆալտին փռելու օպերացիան նպատակ ունի շեղել մարդկանց ուշադրությունը ճտիկով գրիչի օպերացիայից:

    22:57
    28.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Մալյանը, Տեր-Նակալյանն ու Դանիելյանը ազատ են արձակվել

    ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին, Ադեկվադներից Կոնստանտին Տեր-Նակալյանին ու Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, ավելի ուշ՝ ազատ արձակել: Մալյանին ու Տեր-Նակալյանին ձերբակալել են ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու, իսկ Դանիելյանին թմրանյութ պահելու կամ օգտագործելու կասկածանքով: Իրենք՝ բերման ենթարկվածները, 6-րդ վարչությունից դուրս գալուց հետո հայտարարել են, որ իրավապահները չեն գտել որևէ ապօրինի իր կամ նյութ: Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է, թե պատահածը մի էժան շոու է, որ հավանաբար պետք էր ինչ-որ մեկին:

    22:55
    28.01.20
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի բանակը 28 տարեկան է

    Օրվա շնորհավորական ուղերձում նախագահ Արմեն Սարգսյանը գրել է, որ բանակը մեր ճակատն է։ Եվ բանակի շնորհիվ մենք բաց ճակատով, այսինքն՝ հպարտությամբ, արժանապատվությամբ, ազատ ու համարձակ ենք նայում մեր հեռու և մոտ հարևանների, մեր բարեկամների ու հակառակորդների, մեր ծանոթների ու անծանոթների աչքերին։ Առավոտյան երկրի ղեկավար կազմն այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմի ու ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին: Այնտեղ է եղել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ասել է, որ մեր բանակը նսեմացնել չի հաջողվել, որովհետև մեծ հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել:

    22:53
    28.01.20
    Ավելին