Լրահոս
-
ՔաղաքականԱյսինքն ո՞նց եք պատկերացնում, Սերժ Սարգսյանը հողերը տալիս էր, Ալիեւը չվերցրե՞ց. Արտակ ԶաքարյանԱվելին23:1531.01.20 -
Առողջապահականնախարար. «99,9 տոկոսով համոզված եմ՝ Հայաստանում կորոնավիրուս չկա»Աշխարհը տագնապի մեջ պահող վիրուսի մասին: Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է: Արգելքը կգործի վաղվանից մինչև մարտի 31-ը: Եթե հենց հիմա էլ մեզանից որևէ մեկը վարակվի կորոնավիրուսով, մեր երկրում դա բացահայտել չեն կարողանա: Հայաստանը Չինաստանից ախտորոշիչ թեստեր է խնդրել՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար, բայց թե երբ դրանք տեղ կհասնեն դեռ հայտնի չէ: Նույնիսկ հստակ թիվ չկա, թե ամեն օր Չինաստանից քանի մարդ է եկել Հայաստան: Եվ չնայած այս ամենին՝ երկրի գլխավոր առողջապահը 99.9 տոկոսով վստահ է, որ Հայաստանում կորոնավիրուս չկա:
Ավելին22:1431.01.20 -
ԱշխարհԿորոնավիրուս. ԱՀԿ-ն հայտարարել է արտակարգ դրությունՉինաստանի հետ սահմանը արդեն փակել են Ռուսաստանը, Մոնղոլիան. մի բացիլի պատճառով, որ գենոմի արտաքին տեսքի համար է կորոնավիրուս կոչվում: Այն նման է թագի, ռուսերեն՝ կորոնայի, Թագաձև, մահաբեր ու դեռ անհաղթ վիրուսը արդեն խլել է 230 մարդու կյանք, վարակել մոտ 10 հազարին:
Ավելին22:1131.01.20 -
Արտաքին քաղաքականությունԱտելությունը՝ Եւրոպայում եւ քաղբանտարկյալները՝ ԱդրբեջանումԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը շիկացած մթնոլորտում է անցնում: Ադրբեջանի պատվիրակությունը հայկական կողմին երեսով է տվել մեր Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողը:
Ավելին22:0431.01.20 -
Արտաքին քաղաքականությունԼՂ հիմնահարց. Արցախի «Ադրբեջանական համայնքն» ակտիվանում էՀայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բրատիսլավյան հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարի տեքստով արժևորված Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը արտգործնախարարների Ժնևյան հանդիպումից հետո էլ ավելի ամրացրեց դիրքերը: Change.org-ում նույնիսկ ինչ-որ ստորագրահավաք է սկսվել, որի հեղինակները Հայաստանի կառավարությանն են դիմում՝ ներկայանալով որպես Ղարաբաղի ադրբեջանցիներ ու հայեր: Փորձագետներին անհանգստացնում է հատկապես այն, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում Ժնևից 4 500 կիլոմետր հեռու՝ Բաքվում, Միացյալ նահանգների դեսպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ:
Ավելին22:0431.01.20 -
ԻրավականՍահմանադրական փոփոխություններ՝ ՍԴ-ն շրջանցելովԽորհրդարանի փոխխոսնակի նախանշած վերջնաժամկետի հետհաշվարկը սկսված է: Եթե հավատանք Ալեն Սիմոնյանին՝ Սահմանադրական դատարանի շուրջ փաթաթված մութ խնդիրը պարզաբանվելու է մեկ-երկու ամսից: Արդեն կարծես պարզ է, թե ինչպես են իմքայլականները մտադիր ավարտին հասցնել Սահմանադրական դատարանի առումը: Խորհրդարանական մեծամասնությունը նոր մարտավարություն է մշակել, որ ըստ իրենց հնարավորություն կտա երկորւմ սահմանադրական փոփոխություններ անել առանց բարձր դատարանի հաստատման: Բազմաթիվ ուրիշ մասնագետներ զգուշացնում են նախաձեռնությունը նույնը կլինի, ինչ պետական հեղաշրջման փորձը:
Ավելին22:0331.01.20 -
ԻրավականԻնքնաբացարկի միջնորդություն՝ դատավոր Արմեն ԴանիելյանինԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին: Նա պետք է քններ Քոչարյանի պաշտպաններին սահմանադրական կարգի տապալման գործով նյութերը ամբողջությամբ տրամադրելու որոշման դեմ դատախազության բողոքը:
Ավելին22:0131.01.20 -
ՔաղաքականՀեղափոխության ժամանակ ոստիկանը «մերն» էր, հեղափոխությունից հետո դարձավ «իմը». Էլինար ՎարդանյանԱվելին18:0931.01.20 -
ՀայաստանՍպասվում են տեղումներՍպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում բուք։
Ավելին11:3831.01.20 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Արմեն ԴանիելյանինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ում նախագահությամբ այսօր մեկնարկել է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու գործով առաջին նիստը։
Ավելին10:5631.01.20
-
ՔաղաքականՍահմանադրական բարեփոխումների հարցում ՍԴ-ն շրջանցելը դասական պետական հեղաշրջում է. Գրիգոր ՄուրադյանԱվելին23:1030.01.20 -
Արտաքին քաղաքականությունԼՂ հիմնահարց. 11 ժամ բանակցություններ՝ ԺնեվումԶոհրաբ Մնացականյանը շեշտել է անհրաժեշտ է խաղաղ գործընթացում ներգրավել՝ Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներին:
Ավելին22:2730.01.20 -
ՀասարակականՀանրային Հեռուստաընկերությունը նախաքննական գաղտնիք է հրապարակելՍահամանադրական դատարանը վերցնելու այնպիսի մի որոշոմ ունի իշխանությունը, որը խաղաղություն է բերելու քաղաքացիներին: Իշխանության պլաններն այսօր անոնսել է իմքայլական պատգամավորներից մեկը: Նա կարծում է, որ հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նյարդային են ու չեն կարողանում աշխատել, քանի որ՝ նրա ձևակերպմամբ «Սահմանադրական դատարանը բռնազավթված է»: Բարձր դատարանի նախագահի մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը դատական իշխանությունը զավթելու փորձ է համարում Հրայր Թովմասյանի փաստաբանը:
Ավելին22:2730.01.20 -
ԱռողջապահականՀոգեկան առողջության խնդիր ունեցողների մասին օրինագիծԱյսօր առողջապահության նախարարին հանդուժողական լինելու դասեր է տվել վարչապետ Փաշինյանը: Երբ կառավարությունը քննարկել է Արսեն Թորոսյանի առաջարկած նախագիծը՝ հոգեկան առողջության խնդիր ունեցողների իրավունքների ու պարտականությունների մասին, գործընկերները մի քանի կարծիք են հայտնել նախագծի մասին, ինչը նյարդայնացրել է Թորոսյանին:
Ավելին22:2530.01.20 -
ԱշխարհԿորոնավիրուսը տարածվել է ամբողջ Չինաստանում. ՌԴ-ն փակել է սահմանըՎիրուսի տարածումը Հայաստանում կանխարգելելու համար կառավարութունը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել: Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանը փակել է Չինաստանի հետ սահմանը: Վիրուսից մահացածների թիվը մոտենում է երկուհարյուրի: Երկրում դեռևս արտակարգ դրություն հայտարարված չէ, սակայն այսօր հայտնի դարձավ, որ վիրուսը տարածվել է ամբողջ երկրով մեկ: Վարակը նաև թափանցել է աշխարհի 16 երկիր:
Ավելին22:2330.01.20