Լրահոս

2020-02-03
2020-02-02
  • Աշխարհ
    Շաբաթվա հեշթեգերը

    Իսկ որտեղ փնտրենք այն փաստաթուղը, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցեցին ավելի քան 11 ժամ: Ժնևյան եռօրյա լռությունից հետո երկու կողմերը խոսում են վերջին տարիների ամենաինտենսիվ քննարկման մասին, Մինսկի խումբն էլ՝ կրեատիվ մոտեցումների: Բայց ադրբեջանցիները, առանց համանախագահների կոչին սպասելու էլ, սկսել էին կրեատիվ մտածել ու կապ հաստատել համանախագահ երկրներից՝ ԱՄՆ դեսպանի ու Ֆրանսիայի նախագահի հետ: Իսկ մեզ դեռ պետք կլինի սովորել քարոզչական ճակատում թքած չունենալու նուրբ արվեստը:

    22:36
    02.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Brexit. Մեծ եւ «փոքր» Բրիտանիա

    Ուրբաթ կեսգիշերին Եվրամիության դրոշի վրա մարեց Մեծ Բրիտանիայի աստղը: Թագավորությունը բրեքզիթով բաժանվեց Եվրոպայից: Այնպես ինչպես լինում են բոլոր բաժանումները երկար տանջանքերից հետո: Իհարկե պայմանավորվելով լավ ընկերներ մնալ:

    22:35
    02.02.20
    Ավելին
  • Իրավական
    «Մարտի 1». Գաղտնի նամակագրություն

    Երկրի թիվ մեկ դատական գործի ընթացքը կարող է 180 աստիճանով շրջվել: Այս շաբաթ փաստաբաններից մեկը դատախազությանը հանձնեց Վիքիլիկսի գաղտնազերծած հրապարակումները մարտի մեկին նախորդած որոշ իրադարձությունների մասին: Խոսքը ամերիկյան դիվանագիտական նամակագրության մեջ հիշատակված փաստերի մասին է: Դրանք նոր լույս կարող են սփռել այս աղմկոտ գործի վրա իհարկե եթե դատախազությունը ընդունի:

    22:34
    02.02.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուս. Չինական սարսափը | Կորոնավիրուս Հայաստանում չկա...99,9 տոկոսով

    Այսօրվա ամսաթիվը՝ 02.02.2020-ը, որ չինարենում համահունչ է «ես սիրում եմ քեզ» արտահայտությանը, այդպես էլ չի դառնա հազարավոր չինացի սիրահարների ամուսնության գրանցման օրը: Իսկ այս թվերը ըստ չինական ավանդույթի, հանդիպում են հազար տարին մեկ անգամ: Բայց երկրի իշխանությունները սիրուց բան չեն հասկանում, արգելել են բազմամարդ միջոցառումներ կազմակերպել: Պատճառը Չինաստանում օր-օրի զոհերի թիվն ավելացնող «կորոնավիրուս» անունը ստացած նոր վարակն է: Այն արդեն հասցրել է տարածվել ավելի քան տասը հազար մարդու օրգանիզմում, ու սպանել ավելի քան 200-ին:

    22:33
    02.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Ատելության կարմիր մակարդակ

    Անցնող շաբաթ վերջին մեկուկես տարվա մեր ներքաղաքական կյանքի բոլոր հականիշները խտացան մի շրջանի մեջ: Սևերի ու սպիտակների, լափամանից զրկվածների ու հեղափոխականների բանակները բախվեցին այն միակ իշխանության դարպասի առաջ, որ դեռ չի հանձնվում գործող քաղաքական էլիտային: Սահմանադրական դատարանի համար կռիվը վերջին մեկուկես տարվա չափանիշներով անգամ դժվար է տեղավորվում գիտակցության մեջ, ինչ-որ պահի չես հավատում տեսածիդ ու լսածիդ:

    22:32
    02.02.20
    Ավելին
2020-02-01
  • Արտաքին քաղաքականություն
    ԼՂ հիմնահարց. Նոր փաստաթո՞ւղթ

    Խաղաղությանը ձեռք մեկնելու հայկական կողմի առաջարկները շարունակում է մերժել Ադրբեջանը: Հայաստանի արտգործ նախարարության խոսնակը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է ընդունել Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ ձևակերպումը: Բանակցություններին հայկական երկրորդ հանրապետության ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը շեշտել էր արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Ժնևում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ երկու ռաունով հանդիպման ժամանակ:

    21:51
    01.02.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԵԽԽՎ-ի զսպաշապիկը՝ Հայաստանի իշխանության համար

    Սթափության կոչ է, թե իշխանության բռնած գործին հաջողության մաղթանք ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունը: «Անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ»,- իրենց հայտարարությունում շեշտում են համազեկուցողները: Արձանագրում են, որ լարվածությունը աննախադեպ բարձր մակարդակի է հասել, որը կարող է երկարաժամկետ վնաս բերել վստահության ցածր մակարդակ ունեցող դատական համակարգին:

    21:50
    01.02.20
    Ավելին
  • Տնտեսական
    Տնտեսկան ակտիվությունը տնտեսական աճի ցուցիչ չէ

    Տնտեսության ռեկորդային արդյունքներն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի: Հայաստանի վարչապետը ռեկորդային է անվանում տնտեսության ակտիվության ցուցանիշը: Վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ ակտվիությունն աճել է: Անկախ տնտեսագետները խորհուրդ են տալիս ոգևորվել, երբ հրապարակվեն ՀՆԱ-ի ցուցանիշները: Ասում են՝ այդ վիճակագրությունը նկարել հնարավոր չէ:

    21:49
    01.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Մեծ Բրիտանիա. Առաջին օրը՝ Եւրամիությունից դուրս

    Տեղի ունեցավ աշխարհի ամենաաղմկոտ քաղաքական ապահարզաններից մեկը: Մեծ Բրիտանիան 47 տարի Եվրամիությանը անդամակցելուց հետո, ուրբաթ գիշերը՝ Երևանի ժամանակով ժամը 23-ին, պաշտոնապես դուրս եկավ եվրաընտանիքի կազմից: Մեծ Բրիտանիայում այս իրադարաձության կապակցությամբ տոնախմբություններ են, բողոքի ցույցեր: Վարչապետ Բորիս Ջոնսոնը իր ելույթում բրիտանացիներին բաժանել է երեք խմբի. նրանք, ովքեր ուրախ են Բրեքզիթի առիթով: Նրանք, ովքեր անհանգստություն ու կորստի զգացողություն ունեն: Եվ երրորդ խումբը, որն ամենամեծն է ըստ Ջոնսոնի: Բրիտանացիների այդ խումբը մտածում է, որ քաղաքական այս վեճը երբեք չի ավարտվի:

    21:48
    01.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուս. Աշխարհը փակում է դռները չինացիների առջեւ

    Կորոնովիրուսը հաղթահարած առաջին քաղաքացիները դուրս են գրվել Չինաստանի Ուհան քաղաքի հիվանդանոցից: ինչպես գիտեք, հենց այս քաղաքաից է տարածվել աշխարհը տագնապի մեջ պահող վարակը: Ցավոք, ավելի շատ են վիրուսից մահացածները: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 259-ի։ Չինաստանում այժմ բժշկական դիմակների դեֆիցիտ է: Երկիրը հետ է գնում նախկինում արտահանած դիմակները:

    21:46
    01.02.20
    Ավելին