Լրահոս

2020-03-18
2020-03-17
  • Քաղաքական
    Հայլուր հյուր | ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ

    Հայլուրի տաղավարում է փաստաբան Հայկ Ալումյանը:

    23:08
    17.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 72 դեպք

    Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը այսօր ավելացել է 20-ով ընդհանուր դեպքերի թիվը հասել է 72-ի: Ինչպես գիտեք, մեկ վարակակիր ապաքինվել ու դուրս է գրվել: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր հայտնաբերված 20 դեպքերից 7 կապված է Էջմիածնի հայտնի նշադրեքի հետ, մյուսը 13-ը Երևանում գործող արտադրամասի հետ: Ժամը 18-ի դրությամբ հաստատված վերջին 8 վարակակիրներից ոմանք մեկուսացված են եղել:  

    23:07
    17.03.20
    Ավելին
  • Արցախ
    Ո՞ւմ կտան իրենց ձայնը Արցախի բնակիչները

    Ո՞վ է Արցախում նախագահի ամենահավանական թեկնածուն: Հայկական երկրորդ հանրապետությունում ընտրապայքարի ավարտից մոտ երկու շաբաթ առաջ միջազգային հայտնի սոցիոլագիական ընկերությունը հրապարկել է հարցումների արդյունքները:

    23:06
    17.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Համաշխարհային պատերազմ՝ կորոնավիրուսի դեմ

    Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը այսօրվանից անորոշ ժամանակով դադարեցնում է վիզաների տրամադրումը: Դեսպանատունը որոշումը կայացրել է Հայաստանում արտակարգ դրություն մտցնելուց հետո: Ֆրանսիայում այսօրվանից սկսած15 օր տոտալ կարանտին է հայտարարվել: Նախագահ Մակրոնը քաղաքացիներին հորդորել է մնալ տներում, միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Եվրամիությունը փակում է իր սահմանները օտարերկրացիների համար:

    23:05
    17.03.20
    Ավելին
  • Իրավական
    Աննա Դանիբեկյանը հիվանդ է. Միջնորդության քննությունը հետաձգվել է

    Դատավոր Աննա Դանիբեկյանը առողջական խնդիրների պատճառով այսօր չի ներկայացել դատարան: Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պետք է անձնական երաշխավորություն ներկայացնեին երկրորդ նախագահի ազատության համար: Անձնական երաշխավորությունը տվել են Հայաստանի նախկին երեք վարչապետերն ու Արցախի նախկին վարչապետը: Քոչարյանի փաստաբանները դատավորի հանկարծակի հիվանդանալու ու դատը հետաձգելու մեջ դիտավորություն են տեսնում:

    23:04
    17.03.20
    Ավելին
  • Իրավական
    Դատական օրենսգրքում որոշ դրույթներ հակասահմանադրակա՞ն են

    Հանրապետությունում պաշտոնապես կասեցվել է սահմանադրության մեկ հոդված փոխելու հանրաքվեի քարոզչությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ դադարեցնում է հանրաքվեի նախապատրաստման և անցկացման բոլոր աշխատանքները: Հանրաքվեի անցկացումը հնարավոր է արտակարգ դրության ավարտից նվազագույնը 50, առավելագույնը 65 օր հետո:  

    23:00
    17.03.20
    Ավելին