Լրահոս

2020-03-15
  • Հասարակական
    Նամուսի զոհը | բռնություն՝ մեր աչքի առաջ

     Բրիտանացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնին հաճախ էր անհանգստացնում միտքը, թե ինչու ենք մենք թաքնվում սիրով զբաղվելու համար այն դեպքում, երբ ոմանք բռնություն են գործադրում օրը ցերեկով՝ բոլորի աչքի առաջ: Ի՞նչ կարող ենք անել, երբ հարևանի տնից բռնության ու օգնության խառը ձայներ են լսվում: Մայրս մի անգամ նման ձայներ լսեց, առանց մտածելու զանգահարեց ոստիկանություն: Մեր բնակարանի բարակ պատից այն կողմ մոտ 40 տարեկան դուստրը մորն էր ծեծում:

    22:39
    15.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Խեղճ ու հպարտ քաղաքացին

    Իսկ ի՞նչ եք անում, երբ փողոցում ձեզանից օգնություն են խնդրում: Լսում եք ու փորձում օգնե՞լ, թե՞ օրինակ ասում եք նորմալ առողջ, ոտքդ ձեռքդ տեղը մարդ ես, գնա աշխատիր: Մի անգամ այդպես արեց վարչապետ Փաշինյանը, հետո ներողություն խնդրեց, որովհետև պարզվեց առաջին հայացքից առողջ կուրթանեցի Մեխակը հազար հիվանդություն ունի: Հետո վարչապետի պատգամավոր եղբորորդին շտապեց հայտարարել, որ ինքը այցելել է ընտանիքին, ամեն ինչ անելու են օգնելու համար: Հիմա Մեխակենց կիսադատարկ ու կիսաքանդ խրճիթում միայն խոստումներն են ավելացել:

    22:38
    15.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Հանրաքվեի չգրված հարցը

    Ենթադրենք այդ մեկ մարդը դու ես: Հա, հա, դու: Ապրիլի հինգին գնալու ես ընտրատեղամաս ու ի՞նչ ես անելու: Գիտե՞ս՝ ինչի՞ համար ես ասելու այո կամ ոչ: Քեզ հաստատ՞ բացատրել են հանրաքվեի իրական նպատակը:

    22:36
    15.03.20
    Ավելին
  • Քաղաքական
    Շաբաթվա հեշթեգերը

    Այս շաբաթ գլխներիս ինչ ասես չեկավ: Կորոնավիրուսի դեպքերն ավելացան, սահմանի հակառակ կողմից կրակում էին, ու դեռ պետք էր մի քանի վայրկյան գտնել քաղաքացիական պարտքի համար: Լավ է՝ շաբաթվա վերջին գոնե հետաձգվեց հանրաքվեի քարոզարշավը պակասեցնելով կորոնավիրուսի ռիսկերը, ավելացնելով ժամանակ սահմանի վիճակի մասին մտածելու համար: Է՞լ ինչ է կարևոր հիշել անցնող 7 օրվա մասին. շաբաթվա գլխավոր հեշթեգերը:

    22:33
    15.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից

    Առողջապահության նախարարությունից հերքում են լուրերը, թե հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»: Իրենք կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված համաճարակաբանական գործողություններ են անում: Քաղաքացիներին հորդորում են հանգստություն պահպանել: Իսկ թե ինչպես պաշտպանվել Նոր կորոնավիրուսից՝՝ կառավարությունը հրապարակել է խորհրդատվական տեսանյութ:

    09:42
    15.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսը վարակում է տնտեսությունը

    Կորոնավիրուսը դառնում է նաեւ տնտեսության հիվանդություն: Տնտեսագետների մի մասը պարենային ապրանքները ամբարելու կոչ են անում: Մի մասն էլ հորդորում է քաղաքացիներին խանութները չդատարկել ու պարենային խուճապ չստեղծել: Կորոնավիրուսն իհարկե կազդի տնտեսության որոշ ճյուղերի վրա, բայց իշխանական թեւից վստահ են, որ որոշ ճյուղեր կարող են շահել:

    09:41
    15.03.20
    Ավելին
  • Արցախ
    Արցախում քարոզարշավը կդադարեցվի՞

    Արցախում ընտրությունները հետաձգելու կարիք չեն տեսնում նախագահի թեկնածուները: Ակտիվ քարոզարշավը շարունակվում է: Արցախցին գնալուէ ընտրելու նախ խաղաղ, ապա բարեկեցիկ կյանքի համար: Ստեփանակերտում հարցում են արել:

    09:39
    15.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսի 18 դեպք՝ Հայաստանում. Վարչապետի ընտանիքն առողջ է

    Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 5-ով ավելացել է: Այս պահին 18 մարդ է վարակված: Նրանք ավելի քան 200 մեկուսացվածներից են, որոնց մեծամասնությունը կամ մասնակցել է Էջմիածնի հայտնի նշանադրության արարողությանը, կամ շփվել այդ միջոցառման մասնակիցների հետ: Վերջին երեք դեպքի մասին վարչապետն այսօրվա ուղիղ եթերում ասաց:  

    09:39
    15.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    «Հայկական» կորոնավիրուս. Բժշկական դիմակ կամ չկա, կամ թանկ է

    Մեր նկարահանող խումբը շրջել է քաղաքում, փորձել պարզել, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում Նոր կորոնավիրուսին: Դրսում գտնվողներն ավելի քիչ խուճապահար են երեւում,ք ան վիրտուալ տիրույթում գտնվողները: Թեպետ սկսել են ավելի շատ դատարկել գրպանները: Դեղատներն էլ օգտվելով իրավիճակից շարունակում են բժշկական դիմակներն ավելի բարձր գնով վաճառել, եթե իհարկե բարձրախոսով չես մտել դեղատուն:

    09:37
    15.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուսն աշխարհում. ԱՄՆ-ում արտակարգ դրություն է

    Նոր կորոնավիրուսի պատճառով Միացյալ նահանգներում արտակարգ դրություն է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատերազմ է հայտարարում վիրուսին:

    09:34
    15.03.20
    Ավելին
2020-03-13
  • Առողջապահական
    Հայլուր հյուր | ՆՈՒՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ

    ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ Հայլուրի տաղավարում «Պարացելսիուս» ՀԿ հիմնադիր նախագահ Նունե Ավանեսյանն է:

    22:27
    13.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսը Հայաստանում. Ի՞նչ է անում կառավարությունը

    Վարչապետի կաբինետը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի փակ նիստ էր արել, որը թեժ է անցել: Դրանից աղքատիկ տեղեկություն էր հասել կառավարության դիմաց սպասող լրագրողներին: Շատերը խուսափել են պատասխանել հարցերին: Առողջապահության նախարարն ընդհանրապես հետնամուտքից է հեռացել: Նիստում քննարկել են կիրակի հատուկ չվերթով Իտալիայից Հայաստան ժամանող քաղաքացիների մեկուսացման հարցը: Լրագրողներին մանրամասներէ հայտնի դարձել նաեւ բժշկական դիմակների դեֆիցիտից:

    22:26
    13.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    8 կորոնավիրուսակիր՝ Հայաստանում. Կրթական հաստատությունները փակ են

    Հայաստանում կորոնավիրուսով վարակված 8 մարդկանցից 7-ը մեկուսացված է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նորքում են մնալու նաեւ վերջին 3 օրերի մեկուսացվածները: Ի դեպ այս պահին մեկուսացվածների հստակ թիվ չկա: Նորքի ինֆեկցիոնը վերապրոֆիլավորել է, այդտեղ կմնան միայն կորոնավիրուսով կասկածվողներն ու վարակվածները, հիվանդանոցի մյուս պացիենտներին տեղափոխել են այլ բժշկական կենտրոններ: Վերջին երկու վարակվածի մասին այսօր առողջապահության նախարարը հայտնեց: Նրանք մարտի 11-12-ին մեկուսացվածներից են:

    22:24
    13.03.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը կրակել է Իջեվանի դիրքերի ուղղությամբ. Ռուսաստանի կոչը

    Այսօր Ադրբեջանը գնդացրով կրակել է Իջեւանի մարտական դիրքերի ուղղությամբ: ՊՆ-ից հայտնում են, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո միայն։ Տավուշի ուղղությամբ կրակոցներն ինտենսիվացան մարտի սկզբից: Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին անդրադարձել է նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի մամուլի խոսնակը: Մարիա Զախարովան կողմերին զսպվածության կոչ արել: Հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքներին անդրադարձել է նաեւ Արցախի արտգործնախարարությունը:  

    22:23
    13.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսը կհարվածի՞ տնտեսությանը. Փաշինյանը լավատես է

    Կորոնավիրուսի տարածման հետեւանքով տնտեսությանը սպառնացող վտանգներն անխուսափելի են: Տնտեսագետները պնդում են, որ հիմնական հարվածն իր վրա է վերցնելու փոքր բիզնեսը: Կոչ են անում կենտրոնական բանկին վարկերի տոկոսադրույքները երկու ամսով կասեցնելու որոշում ընդունել: Հակառակ տնտեսագետների պնդումների վարչապետը վիրուսից տնտեսության համար դրական ակնկալիքներ ունի:

    22:22
    13.03.20
    Ավելին